Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե ադրբեջանական զինված ուժերը գրավել են Հադրութ քաղաքը և հարակից գյուղերը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինված ուժերում մեծ ազդեցություն ունեն այլ պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մենք մի քանի անգամ մենք պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կապակցությամբ որոշակի մտահոգություն էլ կա։ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է, կա՛մ միտումնավոր, կա՛մ հանգամանքներն են այդպիսին, որովհետև ռազմի պատմության մեջ մենք շատ ենք տեսել նման դեպքեր, երբ շատ անհարմար բաների, անհաջողությունների մասին վերադասին չեն զեկուցում։ Շատ հնարավոր է, որ ինքը հայտնվել է այդ ծուղակում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։











































