Պատերազմների ժամանակ, ցավոք, հերոսությունների, իսկ մեր դեպքում մասսայական հերոսությունների կողքին լինում են նաև դավաճանություններ. դա պատերազմ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայնտեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանն այն մասին, որ ինչ-որ մարդիկ զինվորներին համոզել են թողնել դիրքերը։
«Ցավոք, պատերազմում դրանք անխուսափելի բաներ են։ Կարևորը, որ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, գտնել թերությունները, շտկել և առաջ գնալ։ Մեր պաշտպանունակությունը, մեր ամրությունը կայուն է»,- ասաց Հովհաննիսյանը։








































