Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույցներ է անցկացրել իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ՝ երկրների միջև համագործակցության վերաբերյալ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական, ինչպես նաև հումանիտար համագործակցության հարցեր:
Բացի այդ, Միշուստինն ու Ասադովն անդրադարձել են այլ ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը:
Ռուսաստանի վարչապետը նաև մատնանշել է չճանաչված Լեռնային Ղարաբաղում շփման գծում իրավիճակի կայունացման կարևորությունը, մասնավորապես` հրադադարի ռեժիմի հաստատումը և հակամարտության կողմերի միջև բանակցությունների մեկնարկը:









































