ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղի բանակը Ադրբեջանի ռազմական կորպուսին ներքաշել է ծուղակը, որն այժմ ջախջախիչ հարվածներ է ստանում:
«Մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների մտահղացումն աշխատել է. նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել, միջանցք են թողել և այնտեղ են գրավել Ադրբեջանի ռազմական կորպուսը։
Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ դա կլինի ամբողջ գործողության առանցքային պահը»,- ասել է Փաշինյանը ։
Նա հավելել է, որ հայկական զորահրամանատարների ծրագիրը եղել է Ջեբրայիլի ուղղությամբ Ադրբեջանի բանակի մեծ ուժերի ներգրավումը: «Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է ուղղված, և օպերացիան շատ հաջող է ընթանում»,- ասել է Փաշինյանը:










































