ԱՄՆ և Հոնդուրասի ռազմածովային ուժերի համատեղ գործողությունների արդյունքում սուզանավում, որն օգտագործվում է թմրաբիզնեսի ներկայացուցիչների կողմից՝ թմրանյութեր տեղափոխելու համար, հայտնաբերվել է 2.5 տոննա կոկաին: Այս մասին հաղորդումէ BBC-ն:
Հոնդուրասի իշխանությունների ներկայացուցիչն ասել է, որ սուզանավում, հնարավոր է, կա ևս նույնքան թմրանյութ: Սուզանավը ջրասույզ է արվել Հոնդուրասի սահմանների մոտ սուզանավի անձնակազմի կողմից այն ժամանակ, երբ սահմանապահները ցանկացել են ձերբակալել այն՝ դրանով իսկ փորձելով մաքրել հետքերը:
Հոնդուրասը համարվում է թմրանյութերի տեղափոխման հիմնական երթուղիներից մեկը, որոնք օգտագործվում են թմրաբիզնեսի կողմից:











































