Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց. «Կարիք չկա հայտարարելու, թե ինչ պատերազմ ենք մղում, ում դեմ և ինչ ռեսուրսներով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին իրենց ջանքերի համար»:
«Այսօր օգնության ամենաճիշտ տարբերակը դրամական փոխանցումն է. տեղում ամենից լավ գիտեն, թե ինչպես դրանք օգտագործել»,- նշեց նա և հավելեց, թե որ հաշվեհամարներով կարող են փոխանցում կատարել:
Թունյանը հավելեց, որ փոխանցվող գումարները տրամադրվելու են մեր հաղթանակին և բնակավայրերի վերականգնմանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































