Թբիլիսիի Մախաթի սարի վրա սկսվել է զինվորական քաղաքի շինարարությունը, որտեղ վրացի զինծառայողները կկարողանան բնակարան ձեռք բերել զեղչված գներով, հաղորդում է Վրաստանի ՊՆ-ն:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլիի նախաձեռնությամբ գերատեսչությունը հատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական խնդիրներին և պատշաճ կենցաղային պայմաններ է ստեղծում զինծառայողների և նրանց ընտանիքների համար՝ ի երախտագիտություն նրանց երկար տարիների պրոֆեսիոնալ զինվորական ծառայությանը երկրին:
Մահաթի սարի վրա զինվորական քաղաքի շինարարությունը պետք է սկսվեր այս տարվա ապրիլին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: Քաղաքը նախատեսված է ավելի քան հազար զինվորականի համար՝ գեներալներ, գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, որոնք դեռ բնակարան չեն ստացել, ինչպես նաև տարբեր կատեգորիայի սերժանտներ:
Պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին և Պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Գեորգի Մաթիաշվիլին, զինվորականների երեխաների հետ միասին խորհրդանշական պարկուճ են դրել «Բանակային քաղաքի» կառուցման հիմքում:







































