«Եղանակն էլ իր դերակատարությունն ունի, բայց գիտեք նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է սեղանի շուրջ նստեցնել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին: Հնարավոր է, որ սեղանի շուրջ նստեն նաև պաշտպանության նախարարները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով այսօր տիրող հարաբերական անդորրին:
Նա, սակայն, ընդգծեց. «Միշտ էլ փոթորկից առաջ հանգիստ է լինում: Մենք պատերազմի մեջ ենք և պետք է աչալուրջ լինենք: Մենք առաջնորդվելու ենք պատերազմի բոլոր գրված ու չգրված օրենքներով»:
Մանրամասն` տեսանյութում: