Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Եթե հայկական պետականության պահպանման հարցը լինի՝ անկասկած ե՛ւ ռուսական ռազմաբազան գործի կդրվի, ե՛ւ ՀԱՊԿ-ը կմիջամտի․ Կոնովալով

«Ադրբեջանական կողմը, շարունակելով հայտարարել հարձակողական գործողությունների մասին, իրականում ուժասպառ է լինում, դիրքային փոփոխություններ էլ չեն եղել։ Իսկ դա վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հաջողության չեն կարողանում հասնել։ Ընդհանուր առմամբ վիճակը ադրբեջանա-թուրքական կողմի համար, այսպես ասենք, նախապատվելի չէ։ Ակնհայտ է, որ այն առաջադրանքներն ու խնդիրները, որոնք նրանք իրենց առջև դրել էին, դրանց չեն հասել և չեն հասնելու»։

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը։

– Պարոն Կոնովալով, այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում իրադրությունը արցախյան ճակատում։ Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց գնալ այսպիսի լայնածավալ ռազմական գործողությունների և ի՞նչ դեր է այս ամենում խաղում թուրքական գործոնը։ Եվ մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարց՝ ո՞վ է այս պահի դրությամբ հաղթում։

– Իրավիճակն այս պահին այսպիսին է։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը, շարունակելով հայտարարել հարձակողական գործողությունների մասին, իրականում ուժասպառ է լինում, հակամարտող կողմերի դիրքերը փաստացի չեն փոխվել։ Իսկ դա վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հաջողության չեն կարողանում հասնել, և այս իրավիճակում, դատելով տարբեր հայտարարություններից, կարծես, դաշտ է առաջանում բանակցային գործընթացի համար։ Թեև պետք է նշել, որ ադրբեջանական և թուրքական կողմերը կտրականապես հերքում են ցանկացած տեսակի բանակցությունների հնարավորությունը։ Բայց ակնհայտ է, որ արդեն իսկ հնչեցվում են հայտարարություններ, առաջարկություններ, որ պետք է վերադառնալ բանակցային պրոցեսին։ Ես ինչ-որ արմատական լուծում չեմ ակնկալում այդ բանակցային գործընթացից, բայց ամենակարևորը հիմա այն է, որ դադարեցվի կրակը, պետք է հասնել կրակի դադարեցման մասին համաձայնության։

Ընդհանուր առմամբ վիճակը ադրբեջանա-թուրքական կողմի համար, այսպես ասենք, նախապատվելի չէ։ Ակնհայտ է, որ այն առաջադրանքներն ու խնդիրները, որոնք նրանք իրենց առջև դրել էին, դրանց չեն հասել և չեն հասնելու։ Վաղ թե ուշ ամեն ինչ հանգելու է բանակցային գործընթացին, որից առաջ կհայտարարվի ինչ-որ «հաղթական գործողությունների» մասին, որ ինչ-որ «հաղթանակներ են տարել»։ Բայց նման բան արդեն եղել է, սցենարը հայտնի է։ Բայց ոչ մի նոր բան կողմերը առաջարկել չեն կարող։ Այնպես որ, իրավիճակը շարժվում է դեպի ռազմական գործողությունների ավարտ։

– Դուք ընդգծեցիք թուրքական գործոնի դերը այս ամենում և ի տարբերություն որոշ այլ ռուսաստանցի փորձագետների՝ Դուք տեսնում եք Թուրքիայի դերակատարումը այս պատերազմի սանձազերծման մեջ։ Հետևաբար, կարծում եք, որ այս պատերազմն ավելի շատ տեղավորվում է Էրդողանի տարածաշրջանային ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականության շրջանակներո՞ւմ, քան թե զուտ Ալիևի ու Բաքվի հաշվարկն էր։

– Գիտեք, երևի թե, ճիշտ կլինի այս իրադարձություններն ընդհանուր առմամբ դիտարկել Թուրքիայի ղեկավարության և առաջին հերթին, իհարկե, նախագահ Էրդողանի քաղաքականության լայն կոնտեքստում, որն, այսպես ասած, ուժային մեթոդներով և ընդհանրապես ռազմական գործիքներով լուծում է խնդիրներ աշխարհի շատ կետերում։ Այս պարագայում ևս պրոցեսը հենց այս տրամաբանության մեջ է, քանի որ, առաջին հերթին, թուրքական կողմն ինքն է իր հայտարարություններով հաստատել է իր առնչությունը այն ամենին, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի գոտում։ Նրանց փոխարեն ոչ ոք չի խոսել, բայց իրենք՝ նախագահ Էրդողանի և ավելի ցածրաստիճան թուրք պաշտոնյաների հայտարարությունները ուղղակիորեն խոսում էին դրա մասին։ Որպես օրինակ բերեմ թուրքական կողմի հայտարարություններից մեկը, որը մոտավորապես հետևյալ կերպ էր հնչում՝ «ե՛ւ բանակցությունների սեղանի շուրջ, և՛ ռազմի դաշտում մենք միասին ենք»։ Խոսքը թուրքական և ադրբեջանական կողմերի փոխհարաբերությունների մասին էր։ Թուրքիայի ինքնաբացահայտումը միանգամայն ակնհայտ էր, որ ինքը մասնակցում է այս գործողություններին։ Նա չի էլ թաքցրել դա։

Իրենց առջև դրված ռազմավարական նպատակներին նրանք չեն հասել։ Դա պարզ է ու ակնհայտ։ Բայց կան նաև մարտավարական (տակտիկական) նպատակներ, որոնց իրականացումը կախված է որոշ հանգամանքներից։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպե՞ս այս ամենին կվերաբերվի, ասենք, թուրքական էլեկտորատը (ընտրազանգվածը), քանի որ այս պրոցեսում շատ լուրջ «մեսիջ» է հասցեագրված Թուրքիային, որի վարքագծում վաղուց նկատվում է նեոօսմանիզմի, պանթուրքիզմի քաղաքականության գիծը, որի մասին Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը բազմիցս է հայտարարել։ Այդ ամենի մասին բազմիցս է հայտարարվել, և այս տեսանկյունից ակնհայտ է, որ Թուրքիան կամ ադրբեջանա-թուրքական կողմը, դժվար թե, հույս ուներ, որ կկարողանա հասնել լիարժեք հաջողության և կյանքի կոչել իր ռազմավարական նպատակը՝ լուրջ օպերացիա իրականացնելով Լեռնային Ղարաբաղում և դուրս մղելով հայկական զինված ուժերին Լեռնային Ղարաբաղից։ Դժվար թե, նրանք հույս ունեին, որ կկարողանան հասնել դրան՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմը։ Բայց, ըստ երևույթին, իրենց առջև խնդիր էին դրել, անկախ ամեն ինչից, հայտարարելու, թե իրենք հաղթել ենք։ Եվ մենք դա հիմա տեսնում ենք, դա տեղի է ունենում Բաքվում, հայտարարում են ինչ-որ բնակավայրեր գրավելու մասին՝ ներկայացնելով դա որպես «հաղթանակ»։

Իսկ Էրդողանի համար սա բավական լուրջ միջոցառում էր, որի ընթացքում նա ուզում էր աշխարհին ցույց տալ, թե ինքը «լուրջ դաշնակիցներ ունի», որոնք «լուրջ հարցեր են լուծում», իսկ ինքն էլ կառավարում է իրավիճակը։ Մենք այդ երևույթը տեսնում ենք Լիբիայում, Սիրիայում, և հիմա այդ քաղաքականությունը թեքվեց նաև ղարաբաղյան ուղղությամբ։ Ակնհայտ էր, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Նա իր առջև ինչ-որ խնդիրներ էր դրել, որոնք Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կհամարի իրականացված՝ գոնե այն տեսանկյունից, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխվել է։ Հիմա արդեն պետք է խոստովանել, որ այն փոխվել է, և միջազգային հանրությունն այլևս չի կարողանում պահել այս կոնֆլիկտը «սառեցված» վիճակում, և ամեն անգամ կարող է նման մի բռնկում լինել։ Ըստ երևույթին, միջազգային հանրությունը պետք է վերանայի փոխհարաբերությունների ողջ ձևաչափը՝ այդ թվում, իհարկե, Ռուսաստանի հետ։

Եվ, անկասկած, Թուրքիան, կազմակերպելով այս խառնաշփոթը, որպես թիրախ էր ընտրել ՀԱՊԿ-ը։ Անկասկած այդպես է։ Որպեսզի ցույց տա, թե ՀԱՊԿ-ը ձևական կառույց է և ոչ մի խնդիր չի լուծում։ Բայց բանն այն է, որ իրավիճակը չի անցել այն «կարմիր գիծը», որից այն կողմ ՀԱՊԿ-ը արդեն կմիջամտեր հակամարտությանը։ Պատմությունը հնարավոր չընձեռեց ստուգելու՝ կմիջամտե՞ր, թե՞ ոչ։ Եթե հայկական պետականության պահպանման հարցը բարձրացված լիներ՝ կասկած չկա, որ ե՛ւ ռուսական ռազմաբազան գործի կդրվեր, ե՛ւ ՀԱՊԿ-ը կմիջամտեր։ Բայց, ըստ ամենայնի, ամեն ինչ կավարտվի ճակատային գծում՝ դիրքային մարտերով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում