ԱՄՆ-ի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կարծում Է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վիճակը, որի մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել, դեռ կարող Է սաստկանալ:
«Խնդիրն այն Է, որ հիվանդությունը տակավին գտնվում Է ամենավաղ փուլում: Գաղտինք չԷ, որ կլինիկական պատմություններում հանդիպում են դեպքեր, երբ 5 – 9 օր անց մարդկանց մոտ տեղի Է ունենում ռևերսիա»,- հոկտեմբերի 5-ին նախազգուշացրել Է Ֆուչին CNN հեռուստաընկերության եթերում: «Ռևերսիան նշանակում Է սխալ ուղղություն և տհաճությունների առաջացում»,- պարզաբանել Է նա: «Նման բան հազիվ թե տեղի ունենա, բայց նրանք (ԱՄՆ-ի նախագահի բուժող բժիշկները – ծանոթ. խմբ.) պետք Է զգույշ լինեն»,- շարունակել Է Ֆաուչին՝ հավելելով, որ իր գնահատմամբ, պետության ղեկավարն Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոնից Սպիտակ տուն վերադառնալիս «շատ լավ տեսք ուներ»:
Գլխավոր վարակաբանը շատ հավանական Է համարել, որ Թրամփին օգնել Է հակամարմինների հիման վրա մշակված փորձարարական միջոցը: Ֆաուչին ճշտել Է, որ իրեն թույլ չի տրվել մասնակցել ԱՄՆ-ի նախագահի բուժմանը:
Թրամփը հոկտեմբերի լույս 2-ի գիշերը Twitter-ում հայտնել Է, որ իր և իր տիկնոջ՝ Մելանյայի մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել: Այդ օրն ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել Է Բետեսդա քաղաքի (Մերիլենդի նահանգ) Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն: Հոկտեմբերի 5-ին Թրամփը հեռացել Է հոսպիտալից և վերադարձել Սպիտակ տուն: Նրա բուժող բժիշկ Շոն Քոնլին տեղեկացրել Է, որ ԱՄՆ-ի նախագահի առողջական վիճակը թույլ Է տալիս առանց վախենալու դուրս գրել նրան բուժհիմնարկությունից:








































