ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրելու, որտեղ քննարկվելու է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ռազմական նպատակներով ծախսերը ավելացնել 40 մլրդ դրամով: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ԱԺ օրակարգում կա՞ արդյոք Արցախի ճանաչման հարցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց. «Զարգացումների ընթացքը ցույց կտա, թե ինչ ստրատեգիական որոշում կկայացնի ՀՀ ԱԺ-ն, ամեն րոպե իրավիճակ է փոխվում, սպասում ենք նաև միջազգային հանրության արձագանքին: Բոլոր դիվանագիտական խողովակներով աշխատում ենք, գտնելու ենք լավագույն լուծումը»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































