Պայթյուն է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արեւմուտքում, հաղորդել է Al-Marsad լրատվական պորտալը:
Պորտալի տեղեկատվությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Ջանզուրի շրջանում:
Ինչպես նշել է լրատվամիջոցը, այն տեղի է ունեցել ռազմականացված խմբավորումներից մեկի զենքի եւ ռազմամթերքի պահեստում, խմբավորում, որը վերահսկում Է Լիբանանի մայրաքաղաքի մերձակայքի հիշյալ շրջանը:
Տեղեկություններ հնարավոր զոհերի կամ պատճառված վնասի մասին չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:









































