Friday, 26 04 2024
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը

Թրամփի նախընտրական շտաբը ուշադրությամբ հետևում է Բայդենի՝ ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ հայտարարություններին ու փորձում կոնտրբալանս պահել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, ԱՄՆ-ում սպասվում են ընտրություններ, և երևի թե սա է նաև պատճառը, որ Միացյալ Նահանգները մեծ ուշադրություն չի դարձնում ղարաբաղյան ճակատում պատերազմական գործողություններին։ ԱՄՆ-ի դուրս մղվելն այս պրոցեսից ի՞նչ վտանգներ է պարունակում։

– Ինչքան էլ ընտրություններ լինեն, ԱՄՆ-ում պետական մարմիններն աշխատում են, այդ թվում՝ Պետդեպարտամենտն ու հատուկ դեսպանը, որը հենց այս հարցերով էլ զբաղվում է։ Այնպես որ՝ չեմ կարծում, թե  սառեցված վիճակ է, կամ չեն հետաքրքրվում։ Իհարկե, հիմա առաջնահերթությունն ընտրություններն են, բայց օրերս Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի արդյունքում որոշում ընդունվեց, որ Մինսկի խմբի նախագահները եռակողմ հայտարարությամբ հանդես գան, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Թրամփը։ Այդ հայտարարությունն էլ երեկ արդեն եղավ։

– Եթե ընտրություններ  չլինեին, ԱՄՆ-ի հետաքրքրությունն ավելի մե՞ծ կլիներ։

– Չեմ կարծում, որ էական փոփոխություն կլիներ։ Իհարկե, ամեն ինչ պտտվում է ընտրությունների շուրջը, բայց եթե Թրամփի կողմից այս պահին ոչինչ չի ասվում, ապա դա ներքաղաքական պրոցեսների պատճառով է, զարմանալի բան չկա, իսկ եթե Թրամփը փորձի ինչ-որ միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, գուցե դա էլ իր նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ օգտագործի։

– Մյուս թեկնածուի՝ Ջո Բայդենի հայտարարություններն  ինչքանո՞վ են օգնում։

– Բնականաբար, Թրամփի նախընտրական շտաբը ուշադրությամբ հետևում է Բայդենի հայտարարություններին ու փորձում կոնտրբալանս պահել ու հայտարարությամբ հանդես գալ, որպեսզի Բայդենն առաջ չանցնի։ Չեմ բացառում, որ Բայդենի հայտարարությունների ֆոնին Թրամփն էլ ինչ-որ հայտարարություններ անի։

– Զուտ մրցակցայի՞ն հիմքով։

Այդ թվում՝ մրցակցային։

– Թուրքիայի ներգրավվածությունն այս պատերազմին Միացյալ Նահանգներին չի՞ հետաքրքրում։

– Բնականաբար, մեր տարածաշրջանում ցանկացած զարգացում հետաքրքրում է Միացյալ Նահանգներին, մանավանդ, որ դրանք տեղի են ունենում Իրանին շատ մոտ։ Դա լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս։

– 2016 թվականին ռուսական կողմի ակտիվ ջանքերով հրադադար հաստատվեց, ինչո՞ւ է հիմա Մոսկվան պասիվ՝ ըստ Ձեզ։

Անկեղծ ասած՝ դժվարանում եմ պատասխանել, գուցե հանրային դաշտում չեն աշխատում, փակ դիվանագիտական խողովակներով են աշխատում։

– Բարեկամ երկրների ցանկն այս պատերազմի ընթացքում մեծանում է, նկատի ունեմ Ֆրանսիայի անթաքույց աջակցությունը։ Սա հակաթուրքակա՞ն գործոնով է պայմանավորված։

Նախևառաջ՝ հակաթուրքական պրոցեսներով։ Երկրորդը՝ Թուրքիան ներգրավել է նաև ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների, իսկ դա տարբեր երկրների համար խնդրահարույց է, մասնավորապես՝ Ֆրանսիայի, որը տարբեր ժամանակահատվածներում իր վրա զգացել է  ահաբեկչության հետևանքները։ Այս հանգամանքները չափազանց կարևոր են առաջադեմ մարդկության համար, և սա Ադրբեջանի համար ավելի շատ գլխացավանք է, քան հարց լուծելու միջոց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում