Լյու ազգանունով 67-ամյա չինացին դիմել է Խուբեյ նահանգի Սանտյաո քաղաքի հիվանդանոց որովայնի շրջանում ցավերի սրացման հետ կապված խնդրով: Ռենտգենը ցույց է տվել, որ տղամարդու ստամոքսի կողքը գտնվում է 10 սանտիմետրանոց արյունահոսությունը պահող սեղմակ, որն օգտագործվում է վիրահատությունների ժամանակ: Գործիքը հեռացված է մարմնից, և այժմ հիվանդը վերականգնողական բուժում է անցնում:
Չինացին հիշել է, որ վիրահատվել է 1974 թ, սակայն վիրահատությունից հետո էլ ցավերը չեն անցել, և նա ստիպված է եղել դեղերի միջոցով թեթևացնել իր վիճակը: Այսպիսով նա կրել է այդ սեղմակը իր մարմնում 37 տարի:











































