Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Քաղաքականությունն արժեքային համակարգի սահմանումն է. Արա Նեդոլյան

Այսօր թատերագետ, հրապարակախոս, ՀԱԿ փոքր խորհրդի անդամ Արա Նեդոլյանն անդրադարձել է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը: Հարցին՝ երկխոսությունը ի՞նչ պետք է տա երկրի ներկա վիճակին, Ա. Նեդոլյանը պատասխանել է, որ ներքին երկխոսությունը, ինչպես նաև երկխոսությունը հասարակության հետ, հասարակության ներսում, ի սկզբանե որդեգրած է Կոնգրեսի՝ իբրև կոլեգիալ, բազմատարր, բաց կառույցի կողմից: Այժմ այդ քաղաքական մեխանիզմը կիրառվում է որպես կառավարման լեգիտիմության վերականգնման միջոց:

Անդրադառնալով բանակցությունների օրակարգում իշխանական առաջարկին՝ Նեդոլյանը նշեց, որ դա ընկալելի չէ, քանի որ վերցված է քաղաքական մշակույթ բառը, բայց առանց գիտակցման՝ ուղղակի ռեզոնանս են անում իբրև անորոշ մի գաղափար: «Քաղաքական մշակույթի ստեղծման իմաստը գործողությունները բաց, թափանցիկ, բանական, համընդհանուր կոմունիկատիվ դաշտ բերելն է, այսինքն՝ քաղաքականության վերաքաղաքականացումը»,- ասել է բանախոսը: Մինչ այժմ քաղաքականությունը մեզ ցույց չէր տալիս համընդհանուր մեխանիզմներ, ինչից հետևում էր, որ հարցերը լուծվում էին ոչ քաղաքական կուլտուրայի ներքո և ոչ էլ քաղաքական ձևերով, ապա այժմ առաջին նախադեպն է, երբ ստեղծվում է համապետական հասարակական մեխանիզմ: Քաղաքական կուլտուրա հաստատելը, Արա Նեդոլյանի խոսքերով, հենց դա է նշանակում, երբ սկսում են գործել հարցերի լուծման բանական-բանակցային մեխանիզմները, և վերանում է ուժի կիրառումը: Դա անկախության հաստատման համար մեկ հարցն է, լեգիտիմ իշխանությունների ձևավորման մեխանիզմի առաջացումը:

Քաղաքական մշակույթը, ըստ Ա.Նեդոլյանի, ամբողջությամբ բանակցային բնույթ ունի, դա արգումենտի փոխանակումն է հասարակության հետ, հասարակության աչքերի առաջ. «Քաղաքակիրթ աշխարհում հենց դա է քաղաքականությունը, այսինքն՝ արժեքային համակարգի սահմանում, դրա հիման վրա՝ հայեցակարգային մտածողության միացում»: Նրա խոսքերով՝քաղաքականության պայմաններում իշխանություն կոչվածը արժեհամակարգերի ու հայեցակարգերի ձևավորող, խոսնակն է, և ոչ թե ուղղակի իշխանություն իրականացնողը, նա պարզապես ձևակերպում է հասարակական կարծիքը, գտնվում է ձևակերպողի, հասարակության կոորդինատորի դերում:

«Սա քաղաքական կուլտուրա է, որը ճչացող չափերով պակասում է անկախության առաջին օրերից, երբ պետք է սահմանվեր ներքին քաղաքական կուլտուրա: Մինչ այժմ գործնական որոշումներ ընդունելը գրեթե չէր առնչվում հասարակական մտածողության, նրա ներքին դիալոգի հետ, և հասարական դիալոգն էլ դրա պատճառով ակտուալ չէր, զարգացած չէր, խեղճ էր ու կոպիտ, ապա այժմ առաջին դեպքն է, երբ երկխոսությունը սկսվել է հասարակություն-իշխանություն ամենաէական կետում, և կարող է զարգանալ հեռանկարում իբրև պոլիլոգ՝ բազմախոսություն՝ բոլորը բոլորի հետ, և առաջին անգամ այս խոսակցությունը սկսում է մտնել գործնական ոլորտ, գործողության փուլ. սա նշանակում է համընդհանուր լեգիտիմացում, այսուհետ լեգիտիմ ես այնքանով, որքանով մասնակցում ես բանական տրամախոսությանը, և այսպիսի՝ ամենքի լեգիտիմ իշխանությունը և նշանակում է սահմանադրական կարգի հաստատում, հանրապետության կայացում»,- ասաց Արա Նեդոլյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում