Լիբիական Burak Air ավիաընկերության ռազմական ինքնաթիռը Տրիպոլիից թռել է Ադրբեջան, ենթադրաբար, թուրք վարձկանների հերթական խմբաքանակով:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Թուրքիան Լիբիայից շուրջ 3000 իսլամիստ է դուրս բերել: Ակնհայտ է, որ հենց նրանք են ներգրավվելու Արցախի դեմ ռազմական գործողություններում:
Այս պահին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ է մղում թշնամու գրոհները, որոշ տարածքներում նախաձեռնությունն ամբողջությամբ գտնվում է հայկական զինված ուժերի ձեռքում: