«Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, ով այս տարի հունիսին ավարտեց իր եռամյա առաքելությունը մեր երկրում, շարունակում է ակտիվորեն աշխատել ԱՄՆ պետքարտուղարության Հայաստանի գրասենյակի (Armenia desk) հետ:
Մեր տեղեկություններով՝ վերջինիս հորդորով ԱՄՆ պետքարտուղարությունն աշնանը հայաստանյան մի քանի կուսակցությունների ղեկավարների և գործիչների հրավիրելու է Վաշինգթոն՝ ԱՄՆ պետքարտուղարության, Սպիտակ տան Ազգային Անվտանգության և Պենտագոնի պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Նրանցից ոմանք հնարավորություն կունենան նաև հանդես գալ բանախոսությամբ ամերիկյան տարբեր վերլուծական կենտրոններում: