«Ես ուզում եմ հայ ժողովրդին մաղթել հաղթանակ այս պատերազմում, իսկ քաջ հայ զինվորին զորություն ու վճռականություն: Հայ զինվորի, հայ ժողովրդի գործը դարեդար իր հայրենիքի պաշտպանությունն է, և անպայման պետք է հաղթի»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն:
«Հայաստանը մենակ չէ թշնամու դեմ: Ես հետևում եմ աշխարհի մամուլին, արձագանքներին, և տեսնում եմ, որ բարոյապես բոլորը Հայաստանի կողմից են, որովհետև հայ ժողովուրդը իր հայրենի հողն է պաշտպանում: Բոլոր երկրները իրենց ուղերձում հորդորում են դադարեցնել պատերազմը և նստել բանակացային սեղանի շուրջ»,- նշեց նախկին դեսպանը:
Դիտարկմանը, որ հավասարության նշան է դրվում ագրեսորի և պաշտպանվող կողմի միջև, Ալեքսանդր Բոժկոն նկատեց. «Ցավոք դա վատ սովորություն է… Բայց աշխարի երկրների մեծ մասը բարոյապես Հայաստանի կողմից է, և հավատ կա, որ այս պատերազմում հայ ժողովուրդը հաղթելու է: Հայաստանում խուճապ չկա, հակառակը՝ վստահություն կա, Երևանում հաղթանակի մթնոլորտ է»:
Ալեքսանդր Բոժկոն ընդգծեց, որ ակնհայտորեն սա հերթական բախում չէ հայ-ադրբեջանական սահմանին, այլ պատերազմ է, և դա շատ վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար: Բոժկոյի դիտարկմամբ՝ փորձ է արվում Արցախը վերածել Սիրիայի ու Լիբիայի:
Մանրամասն՝ տեսանյութում: