Նկատի առնելով վերջին օրերին հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանը, և այդ պայմաններում ծխատար ուղիներում քարշի անբավարարության առաջացումը կարող է պատահարների և դժբախտ դեպքերի պատճառ դառնալ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ խորհուրդ է տալիս բաժանորդներին այդ շոգ օրերին հնարավորինս չօգտվել գազաջրատաքացուցիչներից, հատկապես ցերեկային ժամերին, իսկ օգտվելու դեպքում առավելագույնս պահպանել անվտանգության կանոնների պահանջները:







































