Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն ասել է, որ ինքը Ռուսաստանի արտգործնախարարությունում չի հանդիպել Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին՝ գրում է ՏԱՍՍ-ը:
«Տվյալ պարագայում՝ ոչ»,- ասել է նա Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը պլանային հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել էր գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել, որ արդյունքներից հետո լրատվամիջոցների համար կհրապարակվի հաղորդագրություն: