Ես բանակի զորացրված սպա եմ, սակրավոր եմ մասնագիտությամբ, բայց սպան սպա է, և այսօր ոչ միայն սակրավորական գործի, այլ նաև կրակային դասընթաց ենք ուսումնասիրում տղաների հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գնդապետ Արա Մուրադյանը, ով «ԴՈՍԱԱՖ»-ում դասընթացներ է զենքի տիրապետման անցկացնում:
«Սուտ կլինի ասել, որ տղաները դա չգիտեն, բոլորն էլ լավ տիրապետում են, բայց այսօր մենք քննարկեցինք այն հարցերը, որ 25-30 տարիների ընթացքում շատերը զենք չեն վերցրել իրենց ձեռքրը: Շատերը, այն գիտելիքները, որ ունեցել են նախնական պատրաստության և պատերազմական իրավիճակում, հիմա վերականգնում են իրենց գիտելիքները: Այս օրերին շատ մարդիկ են դիմել Կոմանդոսին, որ ուզում են մեկնել բանակ, բայց մինչև մեկնելը մենք վերականգնում ենք մեր գիտելիքները»,-ասաց նա: