Երևանը դեռ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ Ադրբեջանի հետ հակամարտության հարցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետը կարծիք է հայտնել, որ հայկական Վարդենիս քաղաքին հարող տարածքը հրետակոծելով Բաքուն ցանկանում է հայկական կողմին «ներքաշել հերթական սադրանքների» մեջ:
«Իրավիճակը վերահսկվում է, բոլոր տարբերակները կշռադատվում են, այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ին դիմում չի եղել, բայց բոլոր տարբերակները դիտարկվում են, քննարկվում են»,- հստակեցրել է Տողանյանը:
Նա նաև հավելել է, որ խնդիրը լուծելու համար կօգտագործվի «ամբողջ քաղաքական զինանոցը»: Նա նշել է, որ երեքշաբթի, սեպտեմբերի 29-ին, Հայաստանի արտգործնախարարությունը նախատեսում է հանդես գալ կոչով: