Հանրապետական և դեմոկրատական կուսակցություններին դեռ չի հաջողվում ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի հարցում ընդհանուր հայտարարի գալ: Իր հեռուստաելույթի ընթացքում Նախագահ Օբաման կոչ է արել երկու կուսակցության ներկայացուցիչներին համաձայնության գալ և ընդհանուր պլատֆորմ մշակել: Օբաման նշել է, ի տարբերություն տարերային աղետների ներկայիս ճգնաժամը կանխատեսելի է, ուստի և հաղթահարման ենթակա: Նա նաև հիշեցրել է, որ եթե քաղաքական ուժերը չպայմանավորվեն, ապա օգոստոսի երկուսին ԱՄՆին տեխնիկական դեֆոլտ է սպառնում:
Սա շաբաթվա մեջ Օբամայի երկրորդ դիմումն է տվյալ հարցով:











































