Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Ռուսաստանը քննարկո՞ւմ է ռազմուժը մարտական պատրաստության բերելու հարցը

Այստեղ ես ռազմական մասնագետ չեմ և դրա համար զերծ կմնամ մեկնաբանությունից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը՝ ի պատասխան ճեպազրույցի ընթացքում նրան ուղղված հարցի: Իսկ հարցը վերաբերել է այն հանգամանքին, թե արդյո՞ք Ռուսաստանը տեսնում է ռեգիոնում իր ռազմուժը մարտական պատրաստության բերելու անհրաժեշտություն: Այլ կերպ ասած, Կրեմլն առկախ է թողնում հարցը, հղում անելով զինվորականներին, ինչը նշանակում է, որ Մոսկվայում հարցն առնվազն ներքին քննարկումների դաշտում է: Սա մի կողմից կարող է խոսել այն մասին, որ Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի ռազմական արկածախնդրության լարվածության և մասշտաբի ընդլայնման բավականին բարձր ռիսկ, ըստ այդմ՝ քննարկում դրան հակազդելու համար արդեն ռուսական ռազմուժի ներգրավման հանգամանքը: Մյուս կողմից, սակայն, Պեսկովի այդ հայտարարությունը գործնականում ազդակ է հենց այդ հնարավոր էսկալացիայի անթույլատրելիության մասին, երբ Մոսկվան արձանագրում է, որ չի բացառվում Ռուսաստանի անմիջական ներգրավումը: Այլ կերպ ասած, Մոսկվան ակնարկում է Բաքվին և, թերևս, Անկարային, որ պատրաստ է ընդհուպ այդ տարբերակին, եթե շարունակվի թուրքական ներգրավվածությունը ադրբեջանական կողմից:

Ակնառու է, որ Թուրքիայի ներգրավվածության թիրախը Ռուսաստանն է, առնվազն Հայաստանից ու Արցախից ոչ պակաս: Այդ իմաստով, Մոսկվայի առաջ հարց է՝ կամ տրվել թուրք-ադրբեջանական շանտաժին, կամ խոսել Անկարայի ու Բաքվի հետ ուժեղի դիրքից, սեփական պայմաններով: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական սադրանքի հարցում ունենան ակնհայտ ձախողումներ: Այդ խնդիրը հայկական բանակն այժմ լուծում է, իհարկե, առանց Ռուսաստանի, բայց տվյալ պարագայում Ռուսաստանի քաղաքական կանխարգելիչ ազդակները չեն լինի ամենևին անտեղի, հատկապես երբ դրանք ուղեկցվում են նաև Միացյալ Նահանգներից Թուրքիային ուղղվող զգուշացումներով՝ պետքարտուղարության հայտարարության թափանցիկ տողատակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում