Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:
«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ Սփյուռքից և Ռուսաստանից հայերը պատրաստ են գալ Հայաստան. «Քայլեր ձեռնարկվո՞ւմ են մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու և պատերազմում մեզ աջակցելու համար»:
Ի պատասխան վարչապետը նշեց նաև, որ միջազգային հանրությանը պետք է հստակ հիմնավորվի, թե որն է նախահարձակ կողմը. «Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Թուրքիայի ապակայունացնող գործողությունները զսպելու համար: Սա կարևոր փորձություն է մեր համահայկական ներուժի համար: Մինչև հայրենիք գալը Սփյուռքը անելիք ունի»:
Մանրամասն՝ տեսանյութում: