Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ԼՂ շուրջ ճգնաժամը պետք է լուծեն խաղաղ դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը:
«Հակամարտության երկու կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները: Հատկապես գյուղերի և քաղաքների հրետակոծությունը»,- ասել է Մաասը: