Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սա պատերազմ է. Արցախում խուճապ չկա. ամեն ինչ կանտրոլի տակ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ  Վահան Բադասյանը։

Պարոն Բադասյան, այսօր վաղ առավոտից հակառակորդը սահմանի ողջ երկայնքով մարտեր է մղում, հրետակոծվում է Ստեփանակերտը։ Ինչո՞վ եք պայմանավորում հակառակորդի կողմից  սանձազերծված այս գործողությունները։

– Այս հարձակումը սպասելի էր։ Ես դեռ երկու օր առաջ էի ասել, որ նման բան է լինելու։ Հարձակումը սպասելի էր՝ ելնելով Էրդողանի ու Ալիևի հայտարարություններից։  Շատ պարզ երևում էր դա։ Բացի դրանից, տեղեկություններ էին հրապարակվում, որ Ադրբեջանում համատարած հավաք է ոչ միայն կենդանի ուժի, այլև տրանսպորտային միջոցների, սննդի կուտակում էր կատարվում։ Այդ տեղեկություններից կարելի էր կռահել, որ Էրդողանն ու Ալիևը համատեղ մեծ գործողություն պետք է սկսեին Հայաստանի ու Արցախի նկատմամբ։  Եվ ահա այսօր, առավոտյան 7:00-ին, սկսեցին գործողությունները։ Սկզբից փորձել են խփել կառավարման կետերին, հետո դիրքերի ողջ երկայնքով համատարած հրետակոծություն է սկսվել։ Հարվածել են տնտեսական, ստրատեգիական նշանակության օբյեկտները։ Սա պատերազմ է՝ հայտարարված Ադրբեջանի կողմից Հայաստանին։ Բայց իրավիճակը մեր կողմից վերահսկելի է։  Ցավոք, ունենք որոշ կորուստներ։

– Ի՞նչ տեսակի կորուստներ։

– Մեկ վիրավոր ունենք: Ժամանակին բոլորը հասցրել են մտնել ապաստարաններ։ Կարևորը խուճապ չկա, բոլոր կառույցները աշխատում են՝ ԱԻՆ-ը, համայնքի ղեկավարությունը, պետավտոտեսչությունը, բոլոր կառույցները, ու բոլորը իրենց տեղերում են։
– Վիրավորը խաղաղ բնակի՞չ է։

– Այո։ Ցավոք սրտի, մեկ էլ Մարտունիում է մեկ տուն վառվում, և մեկ զոհ ունենք, այնտեղ կրկին քաղաքացիական մարդ է՝ բնակիչ։  Բայց մերոնք համարժեք պատասխան են տալիս։ Ես էլ եմ տեղեկացել, որ մերոնք երկու ուղղաթիռ ու երկու ԱԹՍ են խոցել։ Իրենց բոլոր գործողությունները կատարվում են ԱԹՍ-ներով և հեռահար զենքերով։ Ես ուզում եմ պատասխանատու ձևով հայտարարել, որ մոտ օրերին համատարած ռազմական գործողություններ են սկսվելու Հայաստանի մյուս շրջանների կողմից՝ Նախիջևանի կողմից։ Հարվածելու են ծանր հրետանիով, և հետո սկսվելու են լայնածավալ գործողություններ։

– Ձեզ այդ տեղեկությունները որտեղի՞ց, որքանո՞վ են դրանք հավաստի։

– Այո, ես նման տեղեկություններ ունեմ, տեղեկությունները հավաստի են, դրանք այստեղից չեն, դրսից են։ Ես պնդում եմ, որ ՀՀ իշխանությունները, հաշվի առնելով այս ամենը, հայտարարեն պատերազմ,  զինեն սահմանամերձ համայնքների բնակիչներին, հատուկ խմբեր պետք է ստեղծվեն։ Հրամանատարությունը գիտի դա ինչպես անել։ Մենք պետք է ոչ  թե հիմնականում պաշտպանվենք օդային հարվածներից, այլ պետք է հարվածներ տանք հակառակորդին այն դեպքում, երբ նրանք փորձեն հետևակը մտցնել։ Լայնածավալ պատերազմը շատ մոտ է, օրերս սահմանի ողջ երկայնքով, Նախիջևանով  մարտական գործողություններ են սկսվելու, և պատերազմին մասնակցելու են թուրքական զինուժն ու հետևակը։ Ես չեմ ասում այս ամենը, որ խուճապ տարածվի, այլ ասում եմ, որ սա հաշվի առնվի, ու  հասկանանք, թե ինչ է լինելու։ Ազգային պատերազմ է լինելու։ Եվ ես համոզված եմ, որ որևէ երկիր մեզ օգնության ձեռք չի մեկնելու։

Վաղ առավոտից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԳՆ-ն կապի մեջ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ձեր կարծիքով՝ հնարավոր կլինի՞ միջազգային կառույցների ճնշման տակ զսպել հակառակորդի գործողությունները։

– Մեզ ոչ ոք չի օգնելու։ Մեզ օգնության ձեռք են մեկնելու, երբ որ մենք արդեն հաղթենք։ Մենք չպետք է մեր հույսը դնենք ուրիշների վրա։ Մենք պետք է ընդունենք, որ մեզ օգնություն չի լինելու, և մենք պետք է ընդունենք, որ լինելու է ամենավատթարագույնը՝ լինելու է լայնածավալ պատերազմ, ու մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Մենք պետք է մոռանանք նախկին մեր հաղթանակների, հաջողությունների մասին և դիմակայենք լայնածավալ մեծ հարձակումը։
– Պարոն Բադասյան, այս պահին ի՞նչ վիճակ է Արցախում, Ստեփանակերտում։

– Ամենակարևորը, ինչպես արդեն ասացի, խուճապ չկա, ժողովուրդը, բոլորը ինքնակազմակերպվում են նաև, ամեն ինչ կանտրոլի տակ է։ Այս իրադրությունը շատ է տարբերվում ապրիլյան պատերազմից:

– Ինչո՞վ է տարբերվում։ Ի՞նչ տարբերություն կա։

– Հակահարված տալու ընթացքով, խուճապի բացակայությամբ, բոլոր կառույցների պատրաստակամ աշխատանքով։ Ամեն մեկն իր գործը գիտի, բանակն էլ իր գործը գիտի ու համարժեք հակահարված արդեն հասցրել է ու հասցնում է։ Ամեն ինչով է տարբերվում իրավիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում