ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը Ռուսաստանին խոստացել է անցանկալի հետևանքներ՝ Վաշինգտոնի ներքին գործերին միջամտելու փորձի համար: Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
«Ես խոստանում եմ, որ հետևանքներ կլինեն, մեր ինքնիշխան գործերին միջամտելու հետևանքներ», – ասել է Բայդենը:
Ավելի վաղ ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է ազդել 2020 թվականին ԱՄՆ ընտրությունների վրա, բայց չի դիպչում ենթակառուցվածքներին: Սակայն նա ոչ մի ապացույց չի ներկայացրել: Մոսկվան կտրականապես բացառում է ցանկացած միջամտություն: