Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Եռյակը հեռանկար չունի, իրենց հույս են տվել Ռուսաստանից չորրորդ-հինգերորդ ռանգի մարդիկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, հոկտեմբերի 8-ին ԲՀԿ, ՀՅԴ ու «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հանրահավաք են անցկացնելու։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյոք նրանց առաջ քաշած պահանջները կարո՞ղ են բավարարվել։

Ես 30 տարվա հեղափոխական պայքարի փորձ ունեմ։ Այդ ընթացքում մենք և՛ հաջողություններ, և՛ ձախողումներ ենք ունեցել։ Ես գիտեմ հայ ժողովրդի բնավորությունը և հեղափոխության ամբողջ էվոլյուցիան։ Ես եկել եմ մի հետևության, որ արհեստական օրակարգ ձևավորելով անհնար է Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Քանի որ սրանց ձեռքերում է ամբողջ փողը,  մտածում են՝ կարող են հաջողության հասնել։ Ընդ որում՝ ամենամեծ կողոպտիչը Վանեցյանն է, ԱԱԾ-ում աշխատել է, ու իր կոլեգաները չեն ուզում բացահայտել իր թալանչի կենսագրությունը։ Նրանց ձեռքերում կա փող, լրատվամիջոցների մեծ մասը և նաև օտար ուժերին ստրկաբար ծառայող գործակալների ցանցը, հենց իրենք էլ պակաս գործակալներ չեն, այդ ամենը փորձում են օգտագործել, արհեստական օրակարգ ձևավորել ու տապալել իշխանություններին։ Բայց դա իրականությունից հազար կիլոմետր հեռու է։ Ինչպե՞ս պետք է տապալեն՝ գնան ԱԺ-ն գրավեն ու պատգամավորներին պատա՞նդ վերցնեն։ Ենթադրենք, Նիկոլը հրաժարական տվեց՝ իշխանությունը չի փոխվում։ Սերժի գծած օրենքներով ԱԺ մեծամասնությունն իր միջից վարչապետ է ընտրում, ուրեմն այդ թեման փակված է։ Երկրորդ տարբերակ՝ ո՞նց են ցրելու Ազգային ժողովը։ Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, նրանց համարի փրկիչներ ու գնա նրանց հետևի՞ց… նույնիսկ մանկապարտեզի երեխայի ծիծաղն է գալիս։ Այնպիսի  ժողովուրդ, ինչպիսին որ դուրս եկավ Նիկոլի հետևից 2018 թվականին, դուրս կգա փողոց մեկ էլ 20 տարի հետո. այդպիսին է ժողովրդի բնավորությունը։

Ես էլ եմ շատ հարցերում Նիկոլին քննադատում,  բայց ժողովուրդը շատ հարցերում իմաստուն է։ Ժողովուրդը գիտի՝ ճիշտ է, բարեփոխումները ամբողջ ծավալով չեն իրականացել, բայց այս իշխանության օրոք հաջողվեց քրեաօլիգարխիկ, բանդիտական սիստեմի գոնե մի մասը ջախջախել։ Տեսեք, թե ինչքան մարդ  է երկրից փախած, ինչքան մարդ է բանտարկվել, բայց ամբողջ ախոռը միանգամից չի կարող վնասազերծել։ Այս ամենն իմանալով  հանդերձ՝ ժողովուրդն այսօր Նիկոլին չի մերժում ու սրանց չի ընդունում։

Այդ ուժերն այսօր խցկվել են մի տեղ, որն իրենցը չէ։ Քաղաքականությունը Ծառուկյանի տեղը չէ, իրենց գլխավոր բարդույթն ու սխալն այն է, որ իրենք իրենց չեն ճանաչում։ Եթե Վանեցյանն իրեն խորքից ճանաչեր՝ կհասկանար, որ մի հատ փոքր հիմնարկի տնօրեն էլ չի կարող աշխատել։ Նույնը Ծառուկյանը՝ եթե բիզնեսը հաջողվում է, այն էլ կրիմինալ ճանապարհով, գնացեք ձեր բիզնեսով զբաղվեք։ Դուք ի՞նչ գործ ունեք  քաղաքականության մեջ։ Սա ձախողված նախագիծ է, նրանց հույս են տալիս Ռուսաստանից։ Ինչ-որ չորրորդ-հինգերորդ ռանգի էշելոններ նրանց հույս են տվել, թե Պուտին պապային ասել են։ Բայց գաղտնիքը ժողովրդի մեջ է։ Ժողովուրդը նույնիսկ եթե Նիկոլին մերժի, նրանց չի ընդունելու։ Իրենք հեռանկար ու ապագա չունեն, դատապարտված են ձախողման ու կործանման։

– Ինչո՞ւ ՀՀԿ-ն ու Քոչարյանը չկան իրենց շարքերում։

– Նրանց մղել են հետին պլան։ Ինչքան էլ էշ ու բութ են, որոշ բաներ հասկանում են։ Նրանք հասկացել են, որ հանրապետականներն ու Քոչարյանը ժողովրդի ատելությունն են վաստակել, մեկ տոկոսի վարկանիշ չունեն։ Եթե նրանց կպցնեն իրենց կողքին՝ կհայտնվեն ծանր վիճակում։ Բայց նրանք կողքից աջակցում են Ռուսաստանում իրենց ունեցած կապերով։ Բոլոր մերժված թափթփուկները միասին են, պարզապես վարագույրների հետևից ուղղորդում են։

Ժամանակին Շարմազանովն ասում էր, որ կուսակցությունում 250.000 մարդ կա, ընտրությունների ժամանակ իրենց հինգ տոկոս էր պետք, բայց  նույնիսկ այդ 2500.000-ի 20 տոկոսն իրենց ձայն չտվեց, որ խցկվեն Ազգային ժողով։ Հիմա այդ թափթփուկներին ո՞վ ձայն կտա։ Եթե խելք ունենան, պետք է ասպարեզից հեռանան։

– Արմեն Աշոտյանն, օրինակ, հայտարարում է, որ կծափահարեն այն ուժին, որն առանց իրենց իշխանափոխություն կիրականացնի։

– Աշոտյանը դրանով ցույց է տալիս, իբր թե իրենք շատ հզոր ուժ են, ու առանց իրենց չեն կարող իշխանափոխություն անել։ Պատրանք են ստեղծում, թե իրենք չկան ասպարեզում, բայց գերխնդիրը Փաշինյանի իշխանությունը տապալելն է։ Բայց չեն հասկանում, որ իրենք զրո են։ Եթե  հրաժարական տալուց հետո մի 4-5 տոկոս հավաքեցին, հիմա կես տոկոս ունեն։ Ժողովրդի կողմից մերժվածները  միավորվում են, որ պայքարեն երիտասարդ ու նոր իշխանությունների դեմ։ Սրա մեջ մեծ մեղավորություն ունի նաև Նիկոլ Փաշինյանը։ Երկու տարի մեզ ճղեցինք, բայց իրենք կիսատ-պռատ արեցին։ Ի՞նչ գործ ունի Քոչարյանն այսօր ազատության մեջ, երբ ոտքից գլուխ թաղված է ծանր հանցագործությունների մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում