Ես իմ պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
Դիտարկմանը, որ հիմա քաղաքական պրոցեսներով է պատճառաբանում իր չմասնակցելը՝Հրայր Թովմասյանն ասաց. «Երբ ընտրում է խորհրդարանը, խորհրդարանական մեծամասնությունը որոշել է, սա բնականաբար քաղաքական պրոցես է և կարող էր լինել քաղաքական որոշում։ Սա մի այլ բան է և իրենց իրավասությունն է հենց այդպես որոշելու։ Երբ որոշում է ՍԴ-ն, բայց դրսից ցանկացած քաղաքականը, ոչ քաղաքականը փորձում է ազդել, սա արդեն այլ պրոցես է։ Ուզում եք ասել, որ ինձ ընտրելը եղել է քաղաքական որոշում, միգուցե։ Ես ոչ կարող եմ հաստատել, ոչ ժխտել, թե իմ քաղաքական գործունեությունն են հաշվի առել, թե մասնագիտական, բայց քաղաքական մեծամասնությունը որոշել է և դա բնական է։ Բոլոր նրանք, ովքեր վերջերս են ընտրվել, դրանից առաջ են ընտրվել խորհրդարանի կողմից, քաղաքական որոշումներ են և դրա մասին ոչ ոք չի թաքցրել։