Monday, 19 04 2021
Մինչև կռվի պրծնելը զինվորները հերոսներ էին, հիմա՝ անտեսվել են․ ժամկետային զինծառայողի ծնողի բողոքը
Կորոնավիրուսը Վրաստանում. 578 նոր դեպք
Արման Թաթոյանն Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով նամակ է հղել միջազգային կառույցներին
13:51
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներով է մոտենում Եվրոպայի առաջնությանը
Բոլոր հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է․ Ռոմելլա Աբովյան
Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի
Ապրիլի 24-ի միջոցառումների համար շուրջ 70 միլիոն դրամ է հատկացվել․ Արայիկ Հարությունյան
Թուրքական լրատվամիջոցները հեռացրել են Թուրքիայում «Սպուտնիկ V»-ի արտադրությունը հաստատելու մասին հոդվածը
Արմեն Սարգսյանի արածը նման է քաղաքական դեմարշի
13:33
Մակրոնը հայտարարել է, որ «Սպուտնիկ V»-ի կիրառումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում
Տոկիո-2020. Քանի մարզիկ կներկայացնի Հայաստանը. ակնկալվող մեդալների քանակը
13:28
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 140 միլիոնը. ԱՀԿ
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Երևանում ապրիլի 24-ին
13:21
Բայդենն ամերիկացիներին հորդորել է չհապաղել կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում
Ուղիղ. Արցախում ծառայող զինվորների հարազատներին վարչապետը հրավիրել է հանդիպման
Դեսպան Մինասյանն ու Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդը քննարկել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները
ԱՄՆ պատժամիջոցները՝ ընդդեմ Ռուսաստանի, կօգնեն Հայաստանին ազատվել ռուսական գաղութային լծից
12:58
Կոլումբիայի փրկարարները 11 հանքագործների մարմիններ են հանել հանքահորից
Ուզում ենք վարչապետը մեզ մի դրական պատասխան տա․ ժամկետային զինծառայողի մայր
Խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում անց է կացվել Հաղթանակի օրվան նվիրված շքերթի փորձը
Տեսնենք մեր վարչապետը ինչ կասի․ ժամկետային զինծառայողի ծնողները կհանդիպեն Փաշինյանի հետ
12:35
Օսթինում երեք մարդ Է զոհվել գնդակոծության հետևանքով
ՊՆ-ն խորը քնի մեջ է․ վարչապետին սուտ են զեկուցում․ ժամկետային զինծառայողի հայր
12:20
«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
12:01
Եվրոպական առաջատար ակումբները հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին
Ալիևի վրա ամերիկա-ռուսական ճնշման ուրվագիծը
Մեղադրանք է առաջադրվել Իսրայելում ՀՀ դեսպանին
11:40
Բրիտանիան նոր օրենք է մտցնում Ռուսաստանի և Չինաստանի դեմ պայքարելու համար․ Times
«120 grammi» ընկերությունը կապ չունի Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման հետ․ ԱԳՆ

Արտաքին քաղաքական առաջնահերթությունների թղթապանակը պետք է լինի շատ ավելի ընդգրկուն, քան թվարկել է վարչապետը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար խորհրդի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը

 Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն իր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ է զարգացնում և դա շարունակելու է: «Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը մեզ համար շատ կարևոր գործընկերներ են»,- անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին՝ ասել է նա: Որքանո՞վ են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները համարժեք Հայաստանի կողմից այսօր վարվող արտաքին քաղաքականությանը։  

Ինքնին դրական է, որ վարչապետի կողմից նման հայտարարություններ են հնչում, որ պետության ղեկավարը գոնե հռչակագրերի մակարդակում արձանագրում է բազմակողմ ու համակողմանի արտաքին քաղաքականության կարևորությունը։ Բայց, ցավոք, դրանք դեռևս ընդամենը հռչակագրային մակարդակի արձանագրումներ են, որոնք շատ ուղղություններով չեն վերածվել գործնական քաղաքականության, պրակտիկ դիվանագիտության։ Եվ ես ամենևին նկատի չունեմ միայն ֆորմալ, պաշտոնական դիվանագիտությունը։ Արտաքին քաղաքականությունը գործողությունների համալիր է, որն ընդգրկում է, իհարկե, առաջին հերթին պաշտոնական դիվանագիտությունը, սակայն, ինչը ոչ պակաս կարևոր է՝ նաև խորհրդարանական դիվանագիտությունը, ժողովրդական դիվանագիտությունը, տարբեր երկրների էլիտաների հետ մեր համապատասխան հանրույթների կապերը և այլն։ Ահա այս համալիր հարթությունում, ցավոք, մեր արտաքին քաղաքականությունը դեռ շատ հեռու է վարչապետի հայտարարություններից։ Եվ ես չեմ ցանկանում մեղքը բարդել միայն պաշտոնական դիվանագիտության, արտաքին գործերի նախարարության վրա։ Սխալ ու վտանգավոր մոլորություն է արտաքին քաղաքականության ամբողջ ճակատը թողնել միայն ԱԳՆ-ի ուսերին։ ԱԳՆ-ն իր աշխատանքներում պետք է զգա պետական մյուս կառույցների, առաջին հերթին խորհրդարանի աջակցությունը։ Ահա այդ հարթությունում մենք մեծ թերություններ ունենք։ Ես Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եմ, այդ կարևորագույն հանձնաժողովը շաբաթներ, ամիսներ շարունակ անգամ նիստեր չի գումարում։ Նույնը վերաբերում է նաև նույնքան կարևոր ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովին, որը գրեթե զրոյական ակտիվություն է ցուցաբերում մեր արտաքին քաղաքականության մեջ, այն դեպքում, երբ այդ երկու հանձնաժողովներն ունեն ահռելի, աննկարագրելի մեծ ծավալի աշխատանք, ամենօրյա, քրտնաջան աշխատանք՝ սկսած մեր գործընկեր ու բարեկամ երկրների հետ կապերի պահպանումից ու նոր գործընկերների հետ հարաբերությունների հաստատումից մինչև արտաքին քաղաքական օրակարգում նոր նախաձեռնությունների, նոր գաղափարների գեներացում։ Ահա այդ աշխատանքը, ցավոք, բացակայում է, և այդ պայմաններում մենք չենք կարող մտածել, որ կարող ենք իրականացնել այն համակողմանի ու խորը արտաքին քաղաքականությունը, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելին՝ մեր արտաքին քաղաքական օրակարգն ու առաջնահերթությունների թղթապանակը պետք է լինի շատ ավելի ընդգրկուն ու բազմակողմ, քան թվարկել է  վարչապետը։ Նրա նշած ցանկի երկրների հետ հարաբերությունների կողքին հավասար կարևորություն ունեն նաև մեր հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ կապերը, Չինաստանի, Հնդկաստանի հետ հարաբերությունները, արաբական աշխարհի, Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի երկրները։ Լայն իմաստով, արտաքին քաղաքականության մեջ չկան անկարևոր երկրներ ու ուղղություններ, բոլորն էլ կարևոր են, բնականաբար՝ որոշակի առաջնահերթությունների տարադասմամբ։ Բայց այն կարողականությամբ, որ մենք այսօր ենք իրականացնում մեր արտաքին քաղաքականությունը, այդ ընդգրկուն ու բազմակողմ դիվանագիտությունն իրականացնել ուղղակի հնարավոր չէ։

Հոկտեմբերին Երևանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Ձեր կարծիքով՝ այդ միջոցառումը հնարավորություն կտա՞ մեղմելու այն խնդիրները, որոնք առկա են հայ-ռուսական հարաբերություններում։   

Դժվարանում եմ ասել՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը որքանով կազդի այդ խնդիրների լուծման վրա, բայց որ կան խնդիրներ՝ անհերքելի է։ Դրա պատճառը, իմ խորին համոզմամբ, այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո մինչև օրս չի համապատասխանեցվել մեր ներքին փոփոխություններին և այսօր էլ շարունակում է վարվել առավելապես նախկինի իներցիայով։

Հեղափոխությամբ մենք հաստատել ենք իրապես ժողովրդավարական կարգ երկրի ներսում, ինչից պետք է բխեցվի նաև արտաքին քաղաքականությունը, որը, որքան էլ ծեծված է հնչում, այդուհանդերձ պետք է լինի ներքին քաղաքականության շարունակությունը։ Մինչդեռ մեր դեպքում  ունենք դիսոնանս՝ ներքին ժողովրդավարական կառուցակարգերի առկայության պարագայում շարունակում ենք գրեթե առանց փոփոխության վարել այն արտաքին քաղաքականությունը, որը վարում էր ավտորիտար Հայաստանը։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նախկինում դրանք կառուցված էին ոչ թե մեր երկրների միջև իրավահավասարության, այլ Ռուսաստանի գերակայությամբ սուբորդինացիայի հիման վրա, որում Հայաստանը հանդես էր գալիս վասալի կարգավիճակում։ Շուրջ երկու տասնամյակ Ռուսաստանի իշխանությունը սովորել էր այդ սուբորդինացիային, Հայաստանին որպես ենթակա վերաբերվելու իրողությանը։ Իսկ դա ուղղակիորեն բխում էր Հայաստանի նախկին իշխանության ոչ լեգիտիմ վիճակից, որն այդ լեգիտիմության պակասը փորձում էր լրացնել Կրեմլին հաճոյանալով։

Հիմա Հայաստանի իշխանությունը բացարձակ լեգիտիմ է, ինչը արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում իրավահավասարության դիրքերից հանդես գալու կարևորագույն ռեսուրս է, որը, սակայն, կա՛մ չի օգտագործվում, կա՛մ օգտագործվում է շատ ցածր արդյունավետությամբ։  Այդ առումով ցանկացած հնարավորություն, այդ թվում՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք այդ միջոցառումը պետք է օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռները հարթելու ու մեր հարաբերություններին իրապես ռազմավարական գործընկերության բովանդակություն հաղորդելու համար։ Դա բխում է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից։

Երեկ Իսպանիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը։ Ըստ ամենայնի, մինչև տարեվերջ համաձայնագրի վավերացումը կավարտվի ԵՄ բոլոր երկրներում, և այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի։ Ինչպե՞ս եք գնահատում այս ուղղությամբ վարվող քաղաքականությունը։

Եվրոպական յուրաքանչյուր երկրի խորհրդարանի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը մենք ընդունում ենք մեծ ուրախությամբ, ինչը բնական է, քանի որ, այո, ամեն մի երկրի վավերացմամբ մոտենում է պահը, երբ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ամբողջությամբ։ Դա, իհարկե, շատ դրական է։

Բայց պետք է անկեղծ լինել ու խոստովանել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունների մեծ մասը կատարվում է եվրոպական կողմից, մենք անցած ավելի քան երկու տարիներին գրեթե չենք տեսել ու չենք լսել Եվրամիության հետ հարաբերությունների օրակարգին վերաբերող Հայաստանից ծնված կամ հնչած որևէ նոր գաղափար, նոր ծրագիր կամ մտահղացում։ Այսինքն՝ մենք որդեգրել ենք պասիվ դիրքորոշում ու ուղղակի սպասում ենք, թե ինչ կանի եվրոպական այս կամ այն երկիրը, ինչ կորոշի Եվրամիությունը։ Բայց ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ Եվրամիության պարագայում դրանք երկկողմ հարաբերություններ են, և եթե տևական ժամանակ նախաձեռնողականություն է ցուցաբերում կողմերից մեկը միայն, ապա այդ հարաբերությունները կարող են ճգնաժամային տարրեր ստանալ։ Նույն ԵՄ-ի հետ Համապարփակ գործընկերության հետ համաձայնագիրը արդեն  մեկ տարուց ավելի գործում է ոչ ամբողջական ռեժիմում, սակայն անգամ այդ կիսատ վիճակում դա չափազանց ընդգրկուն, ամենատարբեր ոլորտներ ու բնագավառներ շոշափող փաստաթուղթ է՝ սկսած տնտեսական հարաբերություններում սահմանված արտոնյալ համակարգերից, ինչպիսին է, օրինակ, GSP+ ռեժիմը, մինչև ամենատարբեր ծրագրեր կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Այսինքն՝ համաձայնագիրը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի անգամ մինչև ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Բայց անցած տարիներին, ցավոք, ես հայկական կողմից չեմ տեսել որևէ նախաձեռնողականություն, նախանձախնդրություն՝ օգտագործելու այս համաձայնագրով մեզ տրված հնարավորությունները, Եվրամիությանն ու եվրոպական երկրներին առաջարկելու համաձայնագրից բխող այնպիսի նոր գաղափարներ, որոնք շահեկան կլինեն նաև դիմացի կողմերի համար։ Սա ևս վկայում է այն իրողության մասին, որ պետք է վերանայել մեր արտաքին քաղաքականությունը, նոր լիցք ու բովանդակություն հաղորդել աշխարհի հետ մեր հարաբերություններին։

Դուք խոսում եք արտաքին քաղաքականության փոփոխության մասին։ Որո՞նք են այն հիմնական ուղղությունները կամ շեշտադրումները, որ պետք է փոխվեն մեր արտաքին քաղաքականության մեջ։  

Մինչև այս կամ այն ուղղությամբ կոնկրետ փոփոխությունները, չափազանց կարևոր է վերարժևորել ու վերատեսության ենթարկել մեր արտաքին քաղաքականության փիլիսոփայությունն ու գաղափարաբանությունը, ազատվել անցյալի կաղապարներից ու տաբուներից։ Ցավոք, անկախացումից հետո՝ անցած երկու տասնամյակներին, մենք գրեթե մշտապես՝ հատկապես աշխարհի ու առանձին երկրների հետ, հարաբերվել ենք հիմնականում ինչ-որ բան ստանալու, բայց ոչ երբեք ինչ-որ բան տալու դիրքերից։ Սա սկզբունքային, հայեցակարգային մոտեցում է, որը պետք է արմատական փոփոխության ենթարկվի։ Մենք պետք է մշակենք ու ներկայացնենք այն ակնկալիքը, այն սպասումը, որը աշխարհն՝ ընդհանուր առմամբ, առանձին երկրներն ու ազդեցության կենտրոնները՝ մասնավորապես,  կարող են ունենալ Հայաստանից։ Մենք պետք է բոլոր երկրներին ու կառույցներին հստակորեն ներկայացնենք, թե որպես պետություն ինչ ենք պատրաստ տալու նրանց՝ իրենցից  մեր ունեցած ակնկալիքի դիմաց։ Դա է իրավահավասար ու արժանապատիվ հարաբերություններ հաստատելու ալգորիթմը, եթե, իհարկե, մենք ոչ թե վասալություն ենք փնտրում, այլ իրական գործընկերություն։ Հետևաբար մենք պետք է նախևառաջ մեր մեջ կամք ու ուժ գտնենք՝ փոխելու այս աշխարհայացքային մոտեցումը, որը տարիներ, տասնամյակներ շարունակ ներարկվել է մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ՝ ազդելով նաև արտաքին քաղաքականություն մշակողների ու իրականացնողների գործունեության վրա։  Աշխարհի հետ հարաբերություններում պետք է դուրս գալ խնդրարկուի, բոլորից միայն փող ակնկալողի անպատվաբեր դիրքից, որովհետև հարաբերությունները, իրական հարաբերություններն ու գործընկերությունը կառուցվում են ոչ միայն, իսկ շատ հաճախ՝ ոչ այնքան փողով, այլ շատ ավելի բարձր մատերիաներով, որոնց վերջնագումարը հանգում է այդ հարաբերության կողմերի անվտանգության բարձրացմանը։

Հետևաբար մենք որպես մեր դիվանագիտության խնդիր ու նպատակ պետք է սահմանենք ոչ թե հնարավորինս շատ փող բերելը, ինչի մասին իհարկե բարձրաձայն չի ասվում, սակայն բոլորը հասկանում են դա, այլ իրական անվտանգային միջավայր ու արժանապատիվ բազմակողմ հարաբերությունների հաստատումը։ Միայն այս աշխարհայացքային, գաղափարական վերատեսություններից հետո մենք կարող ենք փոխել նաև մեր գործնական դիվանագիտությունը՝ ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ՝ կոնկրետ ուղղություններով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});