Գերմանիայի Բունդեսթագի փոստային բաժանմունքը կասկածելի ծանրոց է ստացել, սակրավորներ են կանչվել, հաղորդում է Berliner Morgenpost-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Ըստ զեկույցի, իրը դասակարգվել է որպես «ոչ սովորական պայթուցիկ և բռնկվող սարք»:
Ներկայումս փորձագետներն ուսումնասիրում են փաթեթը, այլ մանրամասներ չեն հաղորդվում: