Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է Դմիտրի Մարիասինին՝ առանձնահատուկ շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության 20-ամյա համագործակցությունը չափվում է բազմաթիվ հաջողված ծրագրերով, և ըստ էության, ամենօրյա և արդյունավետ աշխատանքի արգասիքներով։

Դմիտրի Մարիասինն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու կառուցողական աշխատաոճի համար և շնորհավորել՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման օրակարգը ներառում էր շրջակա միջավայրին վերաբերող բազմաշերտ մի շարք ոլորտներ։ Կողմերն անդրադարձել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող կլիմայի փոփոխության, անտառների կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտներին առնչվող ծրագրերին։

Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է տասը ծրագիր, որոնք առնչվում են ինչպես հողերի և անտառների կայուն կառավարմանը, Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը, այնպես էլ, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցմանն ու մասշտաբավորմանը։ Իրականացվող բոլոր ծրագրերի բյուջեն ընդհանուր կազմում է ավելի քան 35 միլիոն դոլար։

Կարևորելով Սևանի պահպանության և առողջացմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանը Դմիտրի Մարիասինին է ներկայացրել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների ու կադրային նոր քաղաքականության իրականացման ընթացքը, որ վերջնարդյունքում պետք է հանգեցնի Սևանի էկոլոգիական վիճակի բարելավմանն ու լճի կենսապաշարների կայուն կառավարմանը։

Կողմերը քննարկել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներն ու համագործակցության հնարավոր եզրերը։

Չշրջանցելով նաև անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանն ու Դմիտրի Մարիասինն անդրադարձել են նաև անտառային կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին։ Նախարար Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս պահին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ևս ընթանում են խորքային փոփոխություններ։ Կադրային վերափոխումների արդյունքում մոտ ապագայում անհամեմատ կբարձրանա կառույցի աշխատանքային արդյունավետությունը։

Կողմերը քննարկել են նաև մի շարք միջազգային` Գլոբալ էկոլոգիական և Կանաչ կլիմայի հիմնադրամների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են ինչպես Հայաստանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, այնպես էլ էներգախնայող վարքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել էներգակիրների կայուն կառավարման և վերարտադրվող էներգիայի մեխանիզմների կայացման և կատարելագործման վրա։

Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանն իր պատրաստակամությունն է հայտնել էլ ավելի խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ` ինչպես կառույցների, այնպես էլ անձնական շփման մակարդակներում՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայրի։

Դմիտրի Մարիասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին՝ հույս հայտնելով, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, իսկ նոր ծրագրերը կմեկնարկեն ամենամոտ ապագայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում