Tuesday, 19 03 2024
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն

Ինչ ունենք անկախությունից 29 տարի անց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

– Փոխադարձ շնորհավորենք միմյանց: Հայաստանի անկախացումն ունի՞ որևէ առանձնահատկություն հետխորհրդային երկրների շարքում:

– Ունի: Չունի այնքանով, որ մենք մի մասն էինք Արևելյան Եվրոպայի անկախացման գործընթացի, մեզնից առաջ չեխերը, ռումինացիները, լեհերը, գերմանացիները փորձել էին այդ ճանապարհով գնալ… Մենք առանձնահատուկ էինք բարդագույն պայմանների առկայությամբ՝ երկրաշարժ, պատերազմ և շրջափակում. այս երեքը միասին հինգ պետություն կոչնչացնեին, բայց մենք կարողացանք դիմանալ և անկախություն կերտել: Եվ ինչն է առանձնահատուկ այստեղ. մենք կորուստներ չունեցանք՝ ո՛չ քաղաքացիական առումով, քանի որ պատերազմ չեղավ, ո՛չ էլ տարածքային կորուստներ ունեցանք: Ավելին՝ երկիրը այդ մեծ հարվածներից դուրս եկավ պլյուսներով, դրանք մի քանիսն էին, որոնցից է նաև Ղարաբաղը: Տեսեք՝ Ադրբեջանը կորցրեց, Մոլդովան կորցրեց, Ուկրաինան վերջնական արդյունքում կորցրեց, Վրաստանը կորցրեց, դեռ չգիտենք Բելառուսը ինչով կավարտվի, իսկ մենք այդ հարվածներից պլյուսով դուրս եկանք, սա փաստ է: Մենք օրինական ճանապարհն էինք ընտրել, մենք ամեն ինչ արեցինք սովետական օրենքներով, և երկրորդ պատճառը պատեհություն էր, մեր բախտը բերել է, որ «Ղարաբաղ» կոմիտեն շատ խոհեմ էր, քաղաքական հասուն լիդերներ էին և ժողովրդին արկածի չտանելը շատ կարևոր էր։

– Իսկ այդ օրինական ճանապարհով գնալը մեզ հետագայում պե՞տք եկավ:

– Այո, շատ պետք եկավ: Այդ օրինականությունը թույլ տվեց, որ 1991թ. մայիսին Տեր-Պետրոսյանը դիմի ՄԱԿ գլխավոր քարտուղարին և միջազգային այլ կառույցների՝ դիտորդներ ուղարկելու համար, և հանրաքվեի ժամանակ 120 դիտորդ եկավ Հայաստան, բոլորը ոգևորված գնացին, այնքան բարձր էր լեգիտիմության և օրինականության մակարդակը, որ Հայաստանն անմիջապես ճանաչվեց միջազգային կառույցների անդամ, 3 ամսվա ընթացքում 48 երկիր Հայաստանի հետ դիվանագիտական կապեր հաստատեց, 6 ամսվա ընթացքում մենք դարձանք ՄԱԿ-ի անդամ, այդ լեգիտիմությունը և նվազագույն կորուստների ճանապարհով ժողովրդին տանելը բերեց այնքան վստահություն, որ մենք 90թ. հաղթեցինք պառլամենտում, հաղթեցինք պատերազմում, այսինքն՝ ժողովուրդը գնում էր զրկանքների, բայց հավատում էր, վստահում էր, եթե դա չլիներ, մահապարտները չէին լինի, հատուկ գունդը չէր լինի, չէր լինի հաղթանակը և չէր լինի նաև ժողովրդավարության կայացումը, մենք կարողացանք ժողովրդավար երկիր ունենալ… Կարևոր է նաև, որ Հայաստանի կոմունիստներն իրենց թշնամաբար չպահեցին մեր նկատմամբ:

– Այսինքն՝ դուք հասկանում էիք քաղաքական կոնսենսուսի արժեքը:

– Այո, և արդյունքն ակնհայտ էր: Երբ ես ընթերցում էի Հայաստանի Անկախության հռչակագիրը, դահլիճում երկու դրոշ կար՝ Խորհրդային Հայաստանի դրոշը՝ կապույտ կարմիր, կապույտ և եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագուն, և երբ ընդունվեց Եռագույնի մասին օրենքը, մենք խորհրդային դրոշը գեղեցիկ արդուկած դրեցինք տուփի մեջ և պաշտոնապես տարանք հանձնեցինք պատմության թանգարանին: Այսինքն՝ մենք չմերժեցինք Սովետական Հայաստանի գոյությունը, մենք մերժեցինք կոմունիտական գաղափարախոսությունը, բայց դա չի նշանակում, որ մերժեցինք Վիկտոր Համբարձումյանին, Արամ Խաչատրյանին, Մարտիրոս Սարյանին:

– Շուրջ 30 տարի է անցել, բայց պարզվում է իմպերիայից ազատվելն այնքան էլ հեշտ չէ:

– Երբ որ քեզ պահում ես արժանապատիվ և քո թիկունքին կանգնած է ժողովուրդը, դուխդ բարձր է, ձեռքդ սեղանին խփելու և դու-ով խոսելու հնարավորություն ես ունենում… Հռչակագրի ընդունումից հետո Ռուսաստանը մեզ հետ հաշվի էր նստում որպես երկիր: Հռչակագրի ընթերցումից երեք ամիս հետո Ռուսաստանը և Հայաստանը ստորագրեցին համագործակցության միջպետական պայմանագիր: Թվում է՝ իմպերիան պիտի ճնշեր, խփեր, ինչը փորձում էր երբեմն անել, բայց եկավ ստորագրեց պայմանագիր, որովհետև ուժեղ էիր, արկածախնդիր չէիր և քո թիկունքին ժողովուրդն էր: Այսինքն՝ իմպերիան քեզ հետ հաշվի է նստում, եթե դու ինքդ քեզ հետ հաշվի ես նստում և արժանապատիվ կեցվածք ունես ու խուսափում ես արկածախնդրությունից: Մենք փորձում էինք ավելորդ անգամ ռուսների հետ հարաբերությունները չսրել, փորձում էինք լուծումներ գտնելով առաջ գնալ… Իմպերիան ուժեղ է այն ժամանակ, երբ դու ուզում ես, ասում են՝ ճորտատերն ինչ անի, որ ճորտն ուզում է ճորտ մնալ, իսկ եթե քո ազատատենչ ոգին իրացրել ես և ասում ես՝ քո ստրատեգիական ընկերն եմ մնում, բայց դու պետք է իմ իրավունքները հարգես, իմպերիան հաշվի է նստում քեզ հետ:

– Օրերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի պետական կառույցներում օտարերկրյա գործակալներ կան՝ իմպերիայի ձեռամբ այստեղ հայտնված:

– Այդ ինֆորմացիան ավելի շատ ուշադրության արժանացավ, քան արժեր դարձնել:

– ԱԱԾ տնօրենի հայտարարությունն ավելի շատ լրջացրեց:

– Այսօր կա՞ ինֆորմացիա, որը փակ է որևէ երկրի համար: Այսօրվա տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են տալիս:

– Այո, բայց երբ քո երկրի քաղաքացին է ծառայում օտարներին…

– Դա շատ վատ է, Վանեցյանը այդ նույն ուժին չէ՞ր ծառայում, այսօր նրա թիմում ովքե՞ր են, կամ այսքան ժամանակ ինչո՞ւ չէինք զարմանում, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալները Ռուսաստանի քաղաքացի են… Դա հազարապատիկ ավելի վտանգավոր է, քան ագենտուրան Հայաստանում, որովհետև այս դեպքում, երբ քո բանակի կամ ուժային կառույցների ղեկավարներն են ուրիշ երկրի քաղաքացի, այս սա է շատ վտանգավոր, թե չէ ագենտուրա միշտ էլ կա:

– Երկրի ներսում դիսկուրս է ծավալվել այն մասին, որ այլ երկրների գործակալները մեր իշխանության մաս են կազմում: Ձեր ձեռքո՞վ է փոխանցվել, դա ժառանգությո՞ւն է նախկին իշխանություններից:

– Չէ, մեր ժամանակ դա բաց էր արվում, օրինակ՝ պատգամավոր Աղասի Արշակյանը Իվանովի և այլ պատգամավորների հետ միացավ, ստորագրահավաք կազմակերպեցին՝ Ռուսաստանին ու Բելառուսին միանալու և միասնական երկիր ստեղծելու համար: Հայաստանում միշտ էլ կգտնվեն դարպասները ներսից բացողներ: Բայց այնպես չէ, որ Ռուսաստանում ԱՄՆ-ն գործակալներ չունի կամ Ռուսաստանն Ամերիկայում գործակալներ չունի: Փոքր երկրի դեպքում պետք է բաց քաղաքականությունը հնարավորինս դառնա գործելաոճ, չես կարող անել այնպիսի բաներ, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ Իրանը չիմանան այդ մասին, բայց նույն կերպ էլ մենք կարող ենք իմանալ՝ ինչ պրոցեսներ են ընթանում Ադրբեջանում, Ռուսաստանում կամ Իրանում: Երկրի ղեկավարությունը պետք է լինի ուժեղ, ունենա թափանցիկ գործելաոճ՝ բաց պետք է խաղալ, ոչ թե թաքուն:

– …Հայաստանյան կուսակցությունը ահազանգում է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են ձևավորվում, հարգելի՛ Կրեմլ, տե՛ր կանգնեք:

– Ներսից դարպասներ բացողներն են, որ հիմա էլ կան և շատ են: Դա անարժանապատիվ քայլ է, քծնանք է: Անկախությունը ոգևորիչ է, բայց նաև ծանր գործ է. այն պետք է ամենօրա պատասխանատվություն և պարտավորություն լինի:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում