Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Հայաստանի ռուսական «դոսյեն». պետք չէ իրար խառնվել և մատնվել խուճապի

Հայկական սոցցանցային տիրույթում և մեդիադաշտում լայն տարածում է գտել «Դոսյե» տեղեկատվական տիրույթի հրապարակած նյութը, որը վերաբերում է Հայաստանի վրա ռուսական ազդեցության մեխանիզմներին: Նյութը տարածվել է բավականաչափ և, թերևս, չկա դրա բովանդակությունը շարադրելու անհրաժեշտություն, առավել ևս որ այն, խոշոր հաշվով, չի պարունակում որևէ առանձնահատուկ նորություն: Իհարկե, տվյալ պարագայում հնարավոր է արձանագրել, որ ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերին արվող հղումները փաստական ապացույց են այն ենթադրությունների և եզրակացությունների, որ Հայաստանում ռուսական ազդեցության գործակալների առնչությամբ անում է Հայաստանի հանրությունը տարիներ ի վեր: Մյուս կողմից, սակայն, առանց դրա էլ Հայաստանի հանրությունը առանձնապես կասկածներ չի ունեցել հասարակական-քաղաքական դաշտի հիմնական դերակատարների առնչությամբ ունեցած եզրահանգումների մասով: Իսկ դրա պատճառն այն է, որ նրանք իրենք գործել են չափազանց բաց ու անթաքույց, ինչը, սակայն, տվյալ պարագայում կապ չունի հանրային հաշտվողականություն և թափանցիկություն երևույթների հետ:

Միևնույն ժամանակ, «Դոսյեում» հրապարակվածը իր տեղեկատվական պաշարով թերևս չի արտացոլում անգամ մի փոքր մասն այն երևույթի, որին անդրադառնում է: Միևնույն ժամանակ, ինքնին զարմանալի չէ հանգամանքը, որ խորհրդային 70-ամյա անցյալ ունեցող հանրապետությունը, ստանալով անկախություն, անկարող էր լինելու ձերբազատվել այն հատուկ ծառայության ազդեցությունից, որն իր բնույթի կազմակերպությունների շարքում եղել է աշխարհում գերհզորներից մեկը, եթե ոչ առաջինը: Խոսքն, իհարկե, խորհրդային ՊԱԿ մասին է, որը թեև ֆորմալ առումով այժմ գոյություն չունի, այնուհանդերձ, դե ֆակտո պարզապես չէր կարող դադարել գոյություն ունենալ իր տրամաբանությամբ, մեխանիզմներով, իր ազդեցության ոլորտներով, իր ազդեցության գործակալներով: Առավել ևս, որ, ի վերջո, դրա բազայի վրա է կառուցվել նաև ռուսական Դաշնային անվտանգության ծառայությունը: Հետևաբար՝ միամտություն է կարծել, թե Հայաստանը, այն էլ պատերազմական պայմաններում ձևավորվող պետությունը, կարող էր էական քայլեր անել այդ ազդեցությունից դուրս լինելու համար: Միևնույն ժամանակ, նույնքան միամիտ է մտածել, թե Հայաստանում գործունեություն են ծավալում միայն ռուսական ազդեցության խմբեր: Հայաստանում, թերևս, գործունեություն են ծավալում այն ուժային կենտրոններին ենթակա ազդեցության խմբեր, որոնք էական հետաքրքրություն ունեն կովկասյան ռեգիոնի հանդեպ, և, իհարկե, այն ուղղությունների, որտեղ էական նշանակություն և դեր ունի հայկական գործոնը, օրինակ, Մերձավոր Արևելք:

Մյուս կողմից, այդ հանգամանքը, անշուշտ, պետության կործանման, կորած լինելու, ներկայի ու ապագայի հանդեպ ապոկալիպտիկ հոգեվիճակի և տրամադրվածության մեջ հայտնվելու պատճառ չէ: Ի վերջո` հարկ է արձանագրել, որ աշխարհում անգամ ամենից ուժեղ ուժային կենտրոնները ենթակա են լինում մրցակիցների գործակալական, ազդեցության խմբերի գործունեության: Մի տեղ բավականին մեծ է հակազդեցության, նաև վերահսկողության, նաև կառավարելիության, նաև հակադարձ պատասխան ազդեցության միջոցով հավասարակշռման ներուժը, մեկ այլ տեղ դա լինում է շատ քիչ կամ չի լինում ընդհանրապես: Բայց այդ հանգամանքը մեզ պետք է հուշի, որ գլխավոր շեշտը պետք է դրվի հենց հակազդեցության ներուժի ընդլայնման քաղաքականության վրա, որովհետև ազդեցություն չեզոքացնելու ուղղությամբ անմիջական աշխատանքը դատապարտված է լինելու «սիզիփոսյանի»: Մյուս կողմից, ի հերթին հարց կառաջանա՝ իսկ այդ մեծ ազդեցությամբ խմբերը թույլ կտա՞ն ուժեղացնել, բարձրացնել փաստորեն իրենց դեմ պայքարի ներուժը: Այստեղ հարկավոր է թերևս արձանագրել մի կարևոր նրբերանգ: Ի վերջո, այդ խմբերը՝ անգամ հաճախ մեկ կենտրոնի պարագայում, տարբեր են, ունեն տարբեր շահեր և մոտիվներ, հետևաբար՝ շահերի բախում: Հայաստանը պետք է կարողանա օգտագործել այդ հանգամանքը և այդպիսով հնարավորինս արդյունավետ պետական կառավարումով բարձրացնել արտաքին ազդեցության հակազդման իր ներուժը, ժամանակի ընթացքում արդեն որակապես և քանակապես փոխելով պատկերն այդ ազդեցության խմբերի առկայության իմաստով: Դա բարդ գործընթաց է, սակայն մի բան կասկածից վեր է, որ այդ հարցերը չեն կարող լուծվել խրոխտ հայտարարություններով, դրանք պահանջում են նուրբ և մանրակրկիտ հաշվարկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում