Շվեդիայում հանցագործները գողացել են մեքենա, որի մեջ եղել է 70-ամյա մի ուղևորուհի:
Ինչպես գրում է շվեդական The Local-ը, դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Վեքշե քաղաքում: հանցագործները որոշել են գողանալ մեքենան, երբ այն մայրուղում կայանած է եղել: Այն պահին, երբ երբ 32-ամյա վարորդը՝ Կարոլին Ստենը, դուրս է եկել զուգարան գնալու, 70-ամյա տատիկը մեքենայում է եղել:
Իսկ երբ վարորդը վերադարձել է, չի հայտնաբերել ոչ մեքենան, ոչ էլ 70-ամյա Բրիգիտային: Քիչ անց Բրիգիտան իր ոտքով է եկել դեպքի վայր: Նա պատմել է, որ մեքենան առևանգել են, իսկ իրեն չեն նկատել, նկատելուց հետո էլ չեն կարողացել դուրս քշել:
Այդուհանդերձ, մի քանի կիլոմետր գնալուց հետո հանցագործը կանգնեցրել է մեքենան և թույլ տվել, որ մեծահասակ կինը դուրս գա: Նա ոչ մի վանսվածք չի ստացել: Իսկ ոստիկաններին չի հաջողվել ո՛չ մեքենան գտնել, ո՛չ էլ հանցագործներին: