Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Որ Նիկոլն ասում է պետք է շարունակի հետևողական սխալների ճանապարհը, ներեցեք՝ էդ ո՞ւմ հաշվին․ «Յոժ»

Քաղաքական սատիրիկների համար լայն հորիզոններ են բացվել: «Առանձնապես բան չի փոխվել, միայն այն է փոխվել, որ հիմա մի քիչ ավելի հանգիստ ենք աշխատում, խոսքի ազատություն կա, և մի փոքր ավելի պաշտպանված ես զգում, որ մեքենադ չեն վառի, փողոցում չեն ծեծի, թեև երբեք չի կարելի ասել՝ երբեք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասան, սատիրիկ Սերգեյ Դանիելյանը: Նա նաև նկատեց, որ հիմա իրադարձությունները շատ ավելի արագ են փոխվում և մեկը մեկից զավեշտալի:

Քաղաքական գործիչների բառամթերքի վերաբերյալ դերասանը նշեց. «Առաջ էլ մի բան չէր, այօր էլ, միշտ էլ հայհոյանքը, զազրախոսելը, իրար երեսի թքելը եղել է, առանձնապես չեն աճել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ նորընտիր դատավորները երդմամբ ստանձնեցին պաշտոնը՝ Սերգեյ Դանիելյանը նշեց, որ ՍԴ այդ դատավորներին ընտրելով՝ տեղի ունեցավ նախկին իշխանության «ռեբրենդինգ»: «Սկզբում կարծում էինք, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ուզում են ինչ-որ բան փոխել, բայց չգիտեն ինչ, հիմա հասկացանք, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք չեն ուզում ոչինչ փոխել: Հին իշխանությունն «աբդեյթ» է լինում: Դատական իշխանությունը չի փոխվելու, լինելու է մանիպուլյատիվ»,- նշեց Ս. Դանիելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանություններին քննադատելու ֆոնին հրապարակում է արել՝ մասնավորապես գրելով. «ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին և նույնիսկ դրանից առաջ: Որովհետև դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետև մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձևավորելու և Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եվ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետևողական սխալների մեր ռազմավարությունը: Որովհետև որևէ որոշում ճիշտ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակություն ունի այն ռակուրսը, որից դիտարկում ես այն:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Սերգեյ Դանիելյանն արձագանքեց. «Նիկոլը որ ասում է՝ պետք է շարունակի «հետևողական սխալների ճանապարհը», էդ ո՞ւմ հաշվին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում