Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Անձանց հետընդունման ֆինանսական հարցերը հոգում է ուղարկող երկիրը»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցի ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման արձանագրության հարցի քննարկմանը:
Նրա խոսքով` ռեադմիսիայի արձանագրությունների արդյունավետ կիրարկումը էական նշանակություն ունի վիզաների ազատականացման համար:
Մանրամասն՝ տեսանյութում: