ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է հավաք: Մասնակցում են նախարարներ, մարզպետներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներս մտնելուց առաջ լրագրողներին ասաց՝ ընթացիկ հանդիպում է, ընթացիկ քննարկում: Օրակարգի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: