Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու հարցով քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկություններ տարածողները բարեկրթության մասին գնահատականներ պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորների, անվանական կարող եմ ասել` Գևորգ Պետրոսյանին, ով ընդհանրապես բարեկրթության սահման և նորմ չի պահպանում` տարածելով կեղծ տեղեկություններ»:
Մանրամասն՝ տեսանյութում: