Friday, 26 06 2026
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Գործարանները գյուղացու հաշվին ստվերում են աշխատում․ կառավարության կազմակերպչական սխալի հետևանքն է

Խաղողագործները շարունակում են բողոքել խաղողի մթերման գներից։ Այս տարի խաղողի մթերման գինը կտրուկ նվազել է՝ դառնալով 130-135 դրամ, նախկին՝ 150-160 դրամի փոխարեն։ Մթերող ընկերությունները դա բացատրում են այս տարի աննախադեպ առատ բերքով, ինչպես նաև կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված տնտեսական ճգնաժամով, ապրանքի իրացման ծավալների նվազմամբ։ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն ասում է՝ խաղողի աննախադեպ բերք այս տարի չկա, կա միջինից բարձր բերք։ Նման հիմնավորումները անհիմն են․ «Դրանք հեքիաթներ են։ Այս տարի խաղողի միջինից մի փոքր բարձր բերք ունենք։ Որտեղ որ բուժումները կատարվել են, այնտեղ բերքը հաջող է ստացվել, տեղեր էլ ունենք, որ գյուղացին ընդհանրապես բուժումներ չի կատարել, ու բերքը վատ է»։

Ըստ Բերբերյանի՝ խաղողի մթերման գործընթացում առաջացած այս խնդիրներում գործարաններին էլ ինչ-որ տեղ մեղադրելու չէ, նրանք էլ դեռևս նախորդ տարվանից մնացած չիրացված ապրանք ունեն։ Ոլորտի մասնագետի խոսքերով՝ սա կառավարության կազմակերպչական մեծ սխալի հետևանքն է։

«Գինեգործները հիմնավորում են, որ նախորդ տարվա գինին չեն վաճառել։ Բայց կարծում եմ՝ պետությունը պետք է հասկանար, որ արտադրողին պետք է խթաներ ու ներքին սպառման շուկաներում՝ ռեստորաններում, սրճարաններում, ապահովեր գինու, կոնյակի սպառումը։ Դա էլ չարեցին, արտադրանքը մնաց պահեստներում։ Ես կզարմանայի, որ գործարանները այսօր հաճույքով խաղող մթերեին։ Դեռ անցած տարվա մշակված գինենյութը չեն վաճառել։ Իրենց էլ ինչ-որ մի տեղ մեղադրելու չէ։ Սա կառավարության կազմակերպչական մեծ սխալն է։ Մեզ մոտ բնագավառը հիշում են այն ժամանակ, երբ նեղն են ընկնում, խնդիր է առաջանում, մարդիկ ցույց են անում։ Մեզ մոտ ոչ թե կոշիկ են կարում, այլ կոշիկ են նորոգում։ Կամ էլ՝ խելքները չի հասնում, բնականաբար, արդյունքն էլ ունենք այն, ինչ ունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։

Մեր զրուցակիցը մեկ այլ խնդիր ևս մատնանշեց, որը հանգեցրել է նման փակուղային իրավիճակի, ու նաև հիշեցրեց երկու տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե գործարանները սպիրտի անվան տակ խաղողի մթերման ցուցանիշներ են ներկայացնում։

«Շատ ծիծաղելու է, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գինու գործարանները զեղծարարությամբ են զբաղված։ Սպիրտը ձեռք են բերում ու ցույց տալիս որպես խաղողի մթերում։ Դրանով խաղողի մթերման բարձր ցուցանիշներ են գրանցվում։ Խաղողի շաքարայնությունը չի ֆիքսվում, կամ ֆիքսվում է այնքանով, որքանով գործարանների լաբորատորիաներն են ֆիքսում։ Գործարաններին ձեռք է տալիս բարձր շաքարայնությամբ բերք ընդունի, մեկ է՝ դա հարկայինում չի ֆիքսվում։ Իրենք սովոր էին բարձր շաքարայնությամբ ֆիքսել ու տոննայով ապրանք ցույց տալ։ Հիմա այս տարի, քանի որ ընդհանրապես մրգի շաքարայնությունը ցածր է, բնականաբար դա խնդիր է։ Պետք է հիշել, որ 1% շաքարը հավասար է 0,62 տոկոս կոնյակի սպիրտի։ Եթե առաջ մինչև 30 տոկոս շաքարայնությամբ խաղող էր ընդունում, այսօր մինչև 20 է ընդունում։ Դրա համար այստեղ կառավարությունը պետք է նորմատիվներ մշակեր։ Ոչ թե պետք է վճարվեին տոննայի համար, այլ շաքարայնությունն ու տոննան բանաձև պետք է լինեին։ Գործարանները գյուղացու հաշվին ստվերում են աշխատում։ Բնականաբար, գործարաններին ավելի ձեռք է տալիս Պարսկաստանից կամ Բուլղարիայից սպիրտ ձեռք բերել, քան թե մեր գյուղացուց խաղող գնել։ Սա է գաղտնիքը։

Գործարանները միանշանակ ձեն ձենի են տվել ու գյուղացուն փորձում են կրկին թալանել։ Նեղ վիճակում են գցել գյուղացուն։ Բազմիցս ասել ենք, որ այդ վարկային միջոցները պետք չէ գործարաններին տալ։ Նրանք այդ գումարներով այլ ուրիշ հարցեր են լուծում, ոչ թե գյուղացու հարցերը»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքերով՝ այս պրոցեսը շարունակվում է, քանի որ կառավարությունը լուրջ թերություն ունի՝ գինու, կոնյակի գործարանների համար նորմատիվներ մշակած չունի։ «Նույն իրավիճակն է կաթի մթերման հետ կապված, նույնը պահածոյագործության, նույնը թռչնամսի արտադրության։ Ոչ մի նորմատիվ չկա, չի գործում»,- ցավով նշեց Բերբերյանը։

Գալով ոլորտի մեկ այլ խնդրին, որն իրավական հարթությունում է, այն է՝ խաղողագործների ու մթերող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման անհրաժեշտությունը, Բերբերյանն ասաց՝ նախկինում գյուղատնտեսության նախարարությունն այդ պայմանագրերի հարցով զբաղվում էր, սակայն ինչպես երևում է՝ ապարդյուն։ «Քանի որ այսօր գյուղատնտեսության նախարարություն չունենք, կառավարությունն էլ ֆերմերների հետևից է ընկել, բնականաբար կառավարությանը ձեռք է տալիս այս վիճակը։ Բայց դե դրա համար պատասխան են տալու»,- իր խոսքն ամփոփեց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում