Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:
Այդ համատեքստում նա կարևորեց ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Եգիպտոս. «Դա վստահաբար վերահաստատում է մեր երկու բարեկամական երկրների միջև ջերմ հարաբերությունները, ինչպես նաև նոր հիմք է դնում տարածաշրջանային մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու համար: Հայ-եգիպտական հարաբերությունները տարածաշրջանային անվտանգության օրակարգին համահունչ են»:
Մանրամասն՝ տեսանյութում: