Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: ԱԺ ¼ պատգամավորների ստորագրություններով ստեղծվել է քննիչ հանձնաժողով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության և պարետատան աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով:
«Խնդրում եմ այս հանձնաժողովը չդիտարկել որպես ընդդիմության քննիչ հանձնաժողով. սա գերակա հանրային շահ է: Ով պետք է քննի դա, եթե ոչ Ազգային ժողովը»,- հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նա կոչ արեց հանձնաժողով գործուղել պրոֆեսիոնալների:
Մանրամասն՝ տեսանյութում: