Երեկ Լիբիայում սպանվել է Աբդ Ալ-Ֆաթահ Յունուսը, ով գլխավորում էր ապստամբների գործողություններն ընդդեմ Քադաֆիին հավատարիմ ուժերի, իսկ մինչև այդ հանդիսանում էր Քադաֆիի կառավարության ներքին գործերի նախարար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ապստամբների կառավարությունում իր աղբյուրներին:
Մահից մի քանի ժամ առաջ նա հարցաքննվել է ապստամբների կողմից, քանի որ կասկածներ էին առաջացել Տրիպոլիի հետ համագործակցելու հարցում: Յունուսին սպանել են՝ թաքստոցից հարձակվելով նրա վրա:
Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը: Associated Press գործակալությունը նույնպես հաստատում է հարցաքննության փաստը: Նախնական տեղեկություններով՝ Յունուսն ապստամբների զենքը մատակարարել է Քադաֆիի զորքերին:







































