Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որը նախատեսված է երկուշաբթի օրը, կազմակերպվում է նախնական ծրագրին համապատասխան:
Նրա խոսքերով, երկրների ղեկավարները բանակցությունների համար հանդիպելու են Սոչիում, սակայն չի նախատեսվում ոչ փաստաթղթերի ստորագրում, ոչ համատեղ մամուլի ասուլիս:
Պեսկովը նշել է, որ Լուկաշենկոյի ներկայիս այցը «կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն օրերը, որ ներկայումս ապրում է Բելառուսը»: