Կիպրոսը ռուսական ռազմանավերին իրավունք է տալիս իր նավահանգիստներ մուտք գործել հումանիտար աջակցության խնդրանքների հիման վրա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ԱԳՆ ղեկավար Նիկոս Քրիստոդուլիդիսին հղումով:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտահոգություն էր հայտնել կղզու նավահանգիստներ ռուսական ռազմանավերի կանոնավոր մուտքերի վերաբերյալ: Քրիստոդուլիդիսը, մեկնաբանելով Պոմպեոյի խոսքերը, ասել է, որ Կիպրոսը մարդասիրական օբյեկտներ է տրամադրում այն պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք դիմում են նման խնդրանքով:
ԱՄՆ-ը ցանկանում է, որ Կիպրոսն արգելի ռուսական ռազմանավերի մուտքը կղզու նավահանգիստներ՝ դա նշելով որպես Կիպրոսին ամերիկյան զենքի մատակարարման արգելքի ամբողջական վերացման պայմաններից մեկը: