Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Սամվել Ալեքսանյանի ընկերությանը տրամադրված հարկային արտոնությունը «կլիենտային» քաղաքականություն է

Կառավարությունը պարբերաբար արտոնություններ տրամադրում է տնտեսվարողներին՝ անկախ այն բանից՝ այն տնտեսագիտորեն հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Երբեմն հաշվի է առնվում, որ կառավարությունն այդ ժամանակահատվածում ինչ-որ գերակայություն է սահմանել իր համար՝ կա՛մ ինչ-որ ոլորտում ցանկանում է աշխուժություն մտցնել, կա՛մ որպես խրախուսանք է նման քայլի դիմում։ Այդուհանդերձ, տնտեսագիտության տեսանկյունից, շուկայական տնտեսության պայմաններում դրվագային, առանձին սուբյեկտին արտոնություն տրամադրելը ոչ նպատակահարմար է։

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ խոսելով կառավարության վերջին որոշման մասին, որով հարկային արտոնություն է սահմանվում (ազատվում են ԱԱՀ-ից) Հայաստան ներմուծվող ապրանքների համար, այդ թվում՝ բրդյա և բամբակյա գործվածքները, թելերը, տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործվող հումքի այլ տեսակները, ինչպես նաև բժշկական դիմակների արտադրության համար անհրաժեշտ նյութերը:

ՀՀ կառավարության նիստում հաստատված Հարկային օրենսգրքում առաջարկվող այս փոփոխությունները մամուլում մեկնաբանվեցին որպես գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար հորինված օրենք։ Տնտեսագետի խոսքերով՝ սա կոչվում է «կլիենտային» քաղաքականություն, որի նմանը արվեց ժամանակին ադամանդագործության ոլորտի հետ կապված։ «Առանձին արտոնություններ տրամադրել չի կարելի։ Պետք է վերցնել տվյալ ապրանքի ծածկագիրը, որոշել, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին կոնկրետ այս ապրանքատեսակի մասով տրվում է ներմուծման արտոնություն։ Երբեք պետք չէ առանձին սուբյեկտներ առանձնացնել»,- ասաց տնտեսագետը։

Ըստ Վարդանյանի՝ այս որոշումը երկու ռիսկ է պարունակում իր մեջ։ Առաջինը՝ կոռուպցիոն ռիսկերի մասին ենթադրություններ կարող են լինել, թե ինչո՞ւ հենց այս կազմակերպությանը տրվեց արտոնություն։ Երկրորդը՝ մրցակցային միջավայրի աղավաղումն է։ «Այստեղ այս երկու ռիսկերն առնվազն կան ու միշտ էլ եղել են։ Այնպես որ, ցանկալի է նման գործողություններից զերծ մնալ։ Ես չեմ ցանկանում անձնավորել, բայց խոշոր գործարաններն այնքան փոքրաթիվ են։ Թեկուզ ամենաանհայտ գործարարին արտոնություն տրամադրելն այդ երկու ռիսկերը պարունակում են»,- տեսակետ հայտնեց Գագիկ Վարդանյանը։

Տնտեսագետի համոզմամբ՝ այս արտոնությունը տնտեսության վրա որևէ էական ազդեցություն չի ունենա, ինչպես փորձում են ներկայացնել, որ այն կխթանի հագուստի, տեքստիլի տեղական արտադրությանը։ «Վերջին տարիներին թեթև արդյունաբերության առանձին ճյուղերը զարգանում են Հայաստանում, ինչը շատ ուրախալի է։ Բայց տնտեսության վրա էական ազդեցություն, ես չեմ կարծում, որ կունենա, որովհետև թեթև արդյունաբերության տեսակարար կշիռը մեծ չէ մեր տնտեսության մեջ։ Ընդհանրապես, տնտեսության կառուցվածքը մեծ ավելացված արժեք ստեղծող կառուցվածք չէ։ Եթե արտոնությունը վերաբերեր ինովացիոն ոլորտներին, որտեղ ինովացիաներ են կիրառվում, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, ընդունելի համարել։ Բայց սովորական թեթև արդյունաբերություն, սննդի արդյունաբերություն, մի քիչ անհասկանալի է։ Տնտեսության զարգացման վրա հեռանկարի առումով որևէ խթան չէ, ուղղակի սոցիալական որոշ խնդիրներ կլուծի, ոչ բարձր աշխատավարձով զբաղվածություն կապահովի։

Սոցիալական այն նշաձողը չի կարող բարձրացնել, որպեսզի մարդիկ իրենց բարեկեցիկ զգան։ Հեռանկարային առումով այն տնտեսության վրա որևէ ազդեցություն չի թողնի։ Դա ռազմավարական որոշում չէ։ Նման դրվագային որոշումները ռազմավարական չեն։ Եթե գիտելիքահենք կամ տեխնոլոգիահենք ոլորտները լինեին, գուցե համարվեր ռազմավարական։

Բայց նման ոլորտներին արտոնություններ տրամադրելն ուղղակի ժամանակային փոքրիկ հատվածի համար ինչ-որ խնդիր լուծելու համար է»,- մանրամասնեց տնտեսագետ Գագիկ Վարդանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում