Երկրորդ օրն է հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվողները բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի և «Կասեցում» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանի հետ: