Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհն սկսվել Է ավտոդողերի եւ վառելիքաքսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:
Միջադեպի վայր Է ժամանել մի քանի հրշեջ բրիգադ, որոնք ձգտում են մեկուսացնել բռնկման օջախը:Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ պայթյուն, որի հզորությունը կազմել Է 1 500 տոննա տրոտիլային համարժեքով:
Պայթյունի ալիքից ոչնչացվեցին եւ վնասվեցին հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց անօթեւան:
Զոհվեց 190 մարդ, տուժեց 6,5 հազարը:
Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում։
This is the Beirut port right now. The nightmare continues. Open all your windows and stay away from them. pic.twitter.com/DpjSK1YHYB
— Grave Jones (@gravejonesmusic) September 10, 2020