Friday, 26 04 2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը

Գերմանիան Նավալնիի բժշկական հետազոտության արդյունքներն ուղարկել է ՔԶԱԿ. Դրանք չեն տրամադրվի Ռուսաստանին

Բեռլինյան կլինիկայում Ալեքսեյ Նավալնիից վերցված նմուշների վերլուծության արդյունքները Գերմանիան փոխանցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ): Այս մասին հայտնում է dpa գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի Պաշտպանության նախարարությանը:

Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ Բեռլինը չի պատրաստվում այդ տվյալներն ուղղակիորեն փոխանցել Մոսկվային, քանի որ Ռուսաստանը ՔԶԱԿ անդամ է:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Մարտինա Ֆիցը Ռուսաստանի իշխանություններին կրկին կոչ է արել տեղեկատվություն տրամադրել Նավալնիի թունավորման մասին: Դա Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունների հարցը չէ, խոսքը քիմիական զենքի կոնվենցիայի խախտման մասին է, ասել է նա:

Մեկ շաբաթ առաջ Գերմանիայի կառավարությունը, վկայակոչելով Բունդեսվերի լաբորատորիայի տվյալները, հայտարարել է, որ «կասկածից դուրս» է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է Խորհրդային Միությունում մշակված մարտական «Նովիչոկ» քիմիական զենքի բաղադրությանը նման նյութով: Բեռլինը Ռուսաստանից պահանջել է բացատրել Նավալնիի հետ կատարվածը և հետաքննություն սկսել: Ռուսաստանի իշխանությունները մեղադրանքներն անհիմն են անվանել և պնդել, որ գերմանական կողմը դանդաղեցնում է իրենց հարցերին պատասխանելու գործընթացը:

Սեպտեմբերի 9-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ և կրկնել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական բժշկական տվյալներով մանրամասն պատասխան տրամադրելու Ռուսաստանի պահանջը: Նշված նյութերի բացակայությունը Մոսկվան կդիտարկի որպես Բեռլինի կողմից օբյեկտիվ հետաքննության շրջանակում ճշմարտությունը բացահայտելու մերժում, և Նավալնիի հետ կապված նախորդ և հետագա գործողությունները՝ որպես Ռուսաստանի դեմ ուղղված կոպիտ և թշնամական սադրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում